Copy SMS

Հարսանեկան օրենքներ

Հարսանեկան օրենքներ - հետաքրքիր, հարսանիք, օրենքներ


Մի բան, որ ականջդ է ընկնում, միանգամից մտածում ես, լավ, թե վատ կլիներ, որ դա Հայաստանում լիներ: Բայց այն, ինչի մասին կպատմեմ, իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ կիրառեին նաև մեր երկրում:  Միգուցե Ձեզնից շատերը լսած կլինեն այս օրենքի մասին, որը ընդունվել է Կիրգիզիայում, միգուցե և նորություն է, որի մասին հիմա ես կպատմեմ:



Կիրգիզիայի շրջաններից մեկում տեղի պատգամավորները օրենք են ընդունել, ըստ որի չի թույլատրվում անց կացնել ճոխ հարսանիքներ և թաղումներ: Քանի որ այս երկրում հարսանիքներին պատրասվում են երեխայի ծնվելուն պես, ապա դրանք անցնում են շատ ճոխ, մեծաքանակ հյուրերով ու բնական է, որ ծախսվում է բավականին շատ գումար: Բազմաթիվ ընտանքիներ, չունենալով նման գումարներ, բայց խայտառակ չլինելու համար, պարտքով ամուսնացնում են իրենց երեխաներին, իսկ հետո տարիներով աշխատում` գումարները վերադարձնելու համար: Ինչ ծանոթ թեմա է: Հայաստանում ամեն ինչ արվում է նույն ձև, նույնիսկ բանկերը հատուկ հարսանեկան վարկեր են տալիս` քողարկելով դրանք սպառողականի տակ: Փող չունենալ և ճոխ հարսանիք կազմակերպելը դա ամոթից խուսափելու համար է արվում, հարսանեկան ճոխության գործակիցը ուղիղ համեմատական չէ ոչ զույգի ապագա կյանքին, ոչ նրանց սիրուն ու երջանկությանը: Եվ ահա կիրգիզ պատգամավորները որոշում են ընդունել, ըստ որիէ հարսանիքների ժամանակ իրավունք ունի լինել միայն մաքսիմում 150 հյուր, հարսանեկան մեքենաների քանակը, որը գնում է հարսի տուն, պետք է չգերազանցի 3-ը, իսկ հարսի տուն գնացող խնամիների քանակը` 15-ը: Օրենքը խախտողները տուգանվում են 500-1000 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ կրկնակի անգամ խախտողները պատժվում են նաև հյուրերի բոյկոտով: Պատկերացնում եք, այս օրենքի ընդունումը տարեկան խնայում է կիրգիզ ժողովրդի մի քանի միլիոները:


Եթե նման հարսանեկան հաշվիչների օրենք ընդունվի Հայաստանում, հաստատ կշահեն շատերը, քանի որ ամաչելու փոխարեն կարդարացնենք մեզ ու կասենք, օրենք է` չենք կարող խախտել:

5

4

1582

  • Lusi♥♥♥
    2012-03-17 14:52:26
    հետաքրքիր էր (լավ) (լավ) (լավ)
    • Anna)
      2012-03-17 14:53:16
      (ծաղիկ) մերսի
  • ℒ❣(ℒo)ve
    2012-03-17 16:32:42
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
    • Anna)
      2012-03-17 16:43:39
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)