Copy SMS

Սիրային հայրեններ

Սիրային հայրեններ - հույս, հավատ, սեր,

ՀԱՅՐԵՆՆԵՐ
***
Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛,
առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն,
այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
***
Այս աստընւորիս վերայ
դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,
Դոր, որ պաղ աղբիւր մի կայ,
դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,
Խընձոր ես ծառի ճըղին,
ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,
Վախեմ, թէ աշունըն գայ,
զքեզ քաղեն, թուփըս չորանայ։
***
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտըս բնակեցաւ,
Ապայ յիմ սըրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր թափեցաւ,
Եկաւ ի գըլուխս ելաւ,
Յըղեղս ելաւ՝ թառեցաւ,
Աչիցս արտասուք ուզեց,
նայ արիւն ի վայր վաթեցաւ։
***
Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ,
որ ջըրին մէջըն կու կենաս,
Ըզջուր քեզ պատճառ արիր,
ի սիրուն քան զուռ կու դողաս,
Գամ՝ զջուրդ ի քէն կտրեմ,
որ դարէդ ի վեր չորանաս,
Յաչիցս քեզ առու հանեմ,
ըզքեզ ջըրեմ՝ պայծառանա՛ս։
***
Յայդ լեռնէն ի վայր գայի,
կանչեցի, թէ՝ «Յո՞ւր կայ կանանչ»,
Մէկիկ մ՚այլ ինձ զայս ասաց.
«Սար ու ձոր ամէնն է կանանչ,
Ով որ սըրտով սէր ունի,
իր սըրտին երակն է կանանչ,
Ով որ սըրտով սէր չունի,
սիրտն է սև, երեսն է կանանչ»։
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
***
Ես շէֆթալուի մորճ էի,
ապառաժ քարին բուսնէի,
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շաքարն ալ շերպաթ արին,
ու բերին ինձի ջըրեցին,
Եկէ՛ք, զիս տեղըս տարէ՛ք
ու ձընան ջըրով ջըրեցէ՛ք:

Նահապետ Քուչակ – Հայրեններ

5

10

27248

  • mariam95
    2012-03-17 11:20:27
    Քանի՜ ու քանի՜ ասեմ, վարդ մի՛ սիրեր, փուշ ունի, Գընա՝ մանուշակ սիրէ, փուշ չունի, անուշ հոտ ունի, Վարդըն բացուած մի՛ սիրեր, որ գայ ի ծոցըդ թառամի, Վարդըն պուլպուլիկ սիրէ, որ գայ ի ծոցըդ ու բացուի։ շատ եմ սիրում այս հարենը (պարել) մնացածնել էլ են լավը բայց սա ինձ համար միշտ ամենալավն է եղել
  • mari96
    2012-03-17 11:21:28
    հա ես ել եմ սիրում շատ (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ)
  • LUSINE96
    2012-03-17 12:41:31
    իմ սիրած բանաստեղծություններից մեկնա
  • Lusi♥♥♥
    2012-03-17 15:41:37
    ես բոլորը անցել եմ,լավն են
  • mari96
    2012-03-17 16:07:19
    ես ել եմ անցել; (լավ)
  • SEMULIK
    2012-03-17 22:32:11
    ԵՍ ՍՐԱՆՔ ԱՆԳԻՐ ԳԻՏԵՄ ԵՍ ՏԱՐԻ ԵՆՔ ԱՆՑԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱԱԱՏ ԼԱՎՆ ԵՆ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-01 21:50:27
    շաատ լավն են շատ եմ սիրումմմ (լավ) (լավ)
  • Haik
    2016-03-30 22:25:15
    ընտիրա (ուռա)
  • ԳԱՐԻԿ
    2017-03-15 21:03:30
    շատ լավնա մասնավորապես վեռջինը
  • ԳԱՐԻԿ
    2017-03-15 21:03:34
    շատ լավնա մասնավորապես վեռջինը