Copy SMS

Սիրում է - չի սիրում

Սիրում է - չի սիրում - զգացմունք, սեր


Անմոռուկով դեռ մեր տատիկներն են գուշակել, և այդ ոչ խորամանկ մեթոդը նրանց լիովին բավարարում էր: Իսկ մենք ժամանակակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ է դիմել հոգեբանության օգնությանն ու հասկանալ, թե արդյոք նա սիրում է, թե ոչ:

Մի մոռացեք պարզ կանոնը. 

Քաղաքավարի տղամարդը հարցնում է` կարո՞ղ եմ գալ, կարո՞ղ եմ դիմավորել, կարո՞ղ եմ օգնել:

Լավ տղամարդն ասում է` կգամ, կդիմավորեմ, կօգնեմ:

Սիրող տղամարդը գալիս է, դիմավորում է, օգնում է:

Անկեղծ հոգատարություն

 

Սիրող տղամարդը շատ զգայուն է իր սիրելիի կարիքների ու ցանկությունների հանդեպ:

 Նա ձգտում է ազատել նրան կենցաղային խնդիրներից ու տհաճություններից, իր վրա է վերցնում հոգսերը, խնամում ու հոգ է տանում: Սիրող տղամարդը միշտ պատրաստ է լուծել իր սիրած կնոջ կենցաղային խնդիրներն ու անում է դրանք առանց հիշեցումների: Եթե անգամ նա գլուխ չի հանում, ապա մասնագետ է գտնում կամ գործի է դնում իր ընկերական շրջապատին: Սիրող տղամարդու համար կարևոր է, որ իր կինն իրեն տաք ու հարմար զգա: Նա հոգ է տանում իր առողջության և տրամադրության մասին: Սիրող տղամարդը պատրաստ է փոխվել 

հանուն իր սիրած կնոջ, պատրաստ է փոխել իր սովորությունները: 

 

 

Նվերներ

 

 

Սիրող տղամարդը հիշում է իր սիրելիի նախասիրություններն ու սովորությունները: Նա ի վիճակի է շրջել ողջ քաղաքով մեկ, որպեսզի գնի հենց այն վարդերը, որոնք երջանկացնում են իր սիրելիին: Նա կգտնի այն ներկայացման տոմսերը, որ իր սիրելին երազում է տեսնել: Շատ կանայք համարում են, թե որքան թանկարժեք է նվերը, այնքան տղամարդն ավելի շատ է սիրում իրենց: Սակայն դա այնպես չէ: Կնոջ վրա մեծ գումարների ծախսելու պատրաստակամությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, սակայն դա չի կարող իսկական սիրո ցուցիչ լինել: Հաճախ դա կնոջը «գնելու» կամ իրենով անելու համար է արվում: Ճիշտ է` կան նաև երջանիկ բացառություններ:

Հարգանք, համբերություն և զոհաբերություններ

 

Սիրող տղամարդը երբեք ոչինչ չի պարտադրում իր սիրելիին, նա համբերատար կարող է սպասել, մինչև իր սիրելին ինքնուրույն պատրաստ լինի փոփոխությունների: Նա պայմաններ չի թելադրում, քանի որ նրա համար կարևոր է, որ կինն իր կողքին լինի ու սիրի իրեն առանց որևէ պարտադրանքի: 

Սիրող տղամարդը հարգում է կնոջը: Նա չի խուսափում ցանկացած թեմայի խոսակցություններից: Սիրած կինը հետաքրքիր է նրան ամեն ինչով: Սիրող տղամարդը չի փորձում իրեն ենթարկել կնոջը, նա համբերատար է վերաբերվում կնոջ սովորություններին ու արարքներին: Դա իհարկե չի նշանակում, որ դա կարող է միշտ տևել. քանի դեռ նա հասկանա, որ իր սերը փոխադարձ է, կսկսի թելադրել իր կանոնները: Սակայն սկզբից կինը լիակատար ազատություն է ստանում: Սիրող տղամարդը պատրաստ է զոհաբերել իր ազատ ժամանակը, քունը, հանգիստը հանուն սիրած կնոջ: 

Սիրում է - չի սիրում - զգացմունք, սեր

7

8

1267

  • MELINE(((BARCA
    2012-03-16 19:55:06
    (բռավո) (ուռա) (ուռա) (գինի)
    • AniFCB
      2012-03-16 19:57:06
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusi♥♥♥
    2012-03-16 20:10:29
    (լավ) (լավ)
  • Sargsyan...
    2012-03-16 20:33:54
    ապեեեեեեեեես
    • AniFCB
      2012-03-16 23:09:49
      O:) O:) O:)
  • ℬaℛℂℯℒℴℕ❣Ŝta
    2012-03-16 21:13:03
    լյաաավնաա , ապրեսիկ (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • AniFCB
      2012-03-16 23:09:40
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • luso
    2012-03-18 14:26:33
    շաաաաաաատ լավնա բրավո