Այս օրը ծնվել է առաջին մոտոցիկլետի ստեղծող` Գոտլիբ Դայմլերը:
1834 թվականի այս օրը ծնվել է առաջին մոտոցիկլետի ստեղծող Գոտլիբ Դայմլերը:
Գերմանացի ինժեներ Գոտլիբ Դայմլերը աշխատում էր Օտտո ֆիրմայում, որտեղ զբաղվում էր ներքին այրման շարժիչների ստեղծմամբ:
Տաս տարի հետո գործընկեր Մայբախի հետ հիմնում են իրենց սեփական ֆիրման: 1885թ. Դայմլերի շարժիչը, հաջողությամբ անցնելով փորձարկման փուլն, արդեն պատրաստ էր օգտագործման համար: Պարզվեց, որ այն տեղադրելու համար ամենահարմար տարբերակը հեծանիվն է, որն էլ 1885թ. օգոստոսի 29-ին արտոնագրվում է՝ որպես «Նավթե շարժիչով փոխադրման միջոց» և առաջին անգամ ներկայացվում նոյեմբերին:
50 կգ-ոց, մեկ ցիլիդրե բենզինե շարժիչով, 264 քառ. սմ աշխատանքային ծավալով փայտյա շրջանակով հեծանիվն ուներ 0,5 ձիաուժ հզորություն:
Առաջինը այն որոշում է վարել Մայբախը: Դայմլերը երկար է սպասում Մայբախի վերադարձին, և վերջապես հայտնվում է նա. անջատում է շարժիչը, մոտոցիկլը կանգնեցնում իր տեղը և, հոգոց հանելով, ասում. «Սա մեքենա չէ Գոտլիբ, սա ոսկոր մանրացնող սարք է: Ես Ձեզ շնորհավորում եմ»:
Սակայն տրանսպորտի այս նոր տեսակը բավականին հաջող էր, և արդեն իր առաջին տարբերակով շատ նման էր ժամանակակից մոտոցիկլին:

Emma
2012-03-17 12:36:22Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-17 12:44:36Nzhdeh01
2012-03-17 13:54:21Ani 95
2012-03-17 13:55:09Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-17 14:00:30Lusi♥♥♥
2012-03-17 15:36:21Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-17 18:35:10Lusi♥♥♥
2012-03-17 18:38:08