Copy SMS

Ինչու՞ են լալիս կանայք

Ինչու՞  են  լալիս  կանայք - կին,  արցունք, աստվածՓոքրիկ տղան հարցնում է մորը.<< ԻՆչու՞ ես լալիս>>: -Որովհետև ես կին եմ: -Ես չեմ հասկանում: Մայրը գրկեց տղային և պատասխանեց.<>: Ապա տղան հարցրեց հորը.<>: -Բոլոր կանայք երբեմն առանց պատճառի լալիս են,-ահա այն ինչ կարողացավ պատասխանել հայրը որդուն: Տարիներ անցան, տղան հասուն տարիքում դեռ չէր դադարում մտածել այդ հարցի շուրջ, թե <>: Վերջապես նա հարցրեց Աստծուն և Աստված պատասխանեց.


_ Կնոջը ստեղծելիս ես ցանկացա, որ նա կատարյալ լինի:
Ես կնոջն այնքան ուժեղ ուսեր տվեցի, որպեսզի կարողանա ուսերով պահել ողջ աշխարհը, միևնույն ժամանակ այնքան քնքուշ,մեղմ , որ կարողանա պահել մանկան նուրբ գլխիկը:
Ես կնոջն  այնքան ուժեղ հոգի տվեցի, որ կարողանա հաղթահարել երկունքի և բոլոր ցավերը:
Ես կնոջն այնքան ուժեղ կամք տվեցի, որ նա կարողանա առաջ գնալ այն ժամանակ երբ մյուսները վայր կըկնեին, որ կարողանա հոգ տանել ընկածների, հիվանդների, հոգնածների մասին առանց տրտնջալու:
Ես կնոջն այնքան բարություն տվեցի, որ ցանկացած պայմաններում սիրի զավակներին, անգամ երբ նրանք նեղացնում են իրեն:

Ես կնոջն այնքան ուժ տվեցի, որ կարողանա ամուսնուն աջակցել ու կողքին լինել  անկախ նրա թերություններից:


Ես կնոջն ստեղծեցի տղամարդու կողից, բայց նրա համար, որ պաշտպանի տղամարդու սիրտը:
Ես կնոջն իմաստնություն տվեցի հասկանալու այն, որ լավ ամուսինը երբեք դիտավորությամբ ցավ չի պատճառում կնոջը, բայց երբեմն փորձում է կնոջ ուժը և վճռականությունը` միշտ իր կողքին կանգնելու առանց տատանման:
Եվ վերջապես, ես կնոջը տվեցի արցունքներ…  տվեցի իրավունք արցունք թափել երբ և որտեղ դրա կարիքը լինի…
Եվ դու, իմ որդի, պետք է հասկանաս, որ կնոջ գեղեցկությունը նրա հագուստի կամ սանրվածքի մեջ չէ: 
Կնոջ գեղեցկությունը նրա աչքերի մեջ է, որոնք բացում են դեպի սիրտը տանող դուռը. այն վայրը,  որտեղ ապրում է սերը:

Ինչու՞  են  լալիս  կանայք - կին,  արցունք, աստվածՍիրով  Բարսայի  ֆան` MessiMariam

11

11

2154

  • MELINE(((BARCA
    2012-03-17 19:51:54
    :( :( :( :( ԼԱՎՆԵՐ
  • VillaMariam
    2012-03-17 20:18:48
    շատ լավն եռ :O :O :O :O
  • ____
    2012-03-17 20:20:35
    հրաշշալի էր (լավ) (լավ) (լավ)
  • BibiByKar
    2012-03-17 20:58:30
    Ես սրա ռուսերենն եմ կարդացել...լավնաաա շաաաաաաաաաաաաաաատ O:)
  • BibiByKar
    2012-03-17 20:58:32
    Ես սրա ռուսերենն եմ կարդացել...լավնաաա շաաաաաաաաաաաաաաատ O:)
  • Lusi♥♥♥
    2012-03-17 21:34:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • G.M
    2012-03-17 22:13:40
    Ապրես լավներ
  • Arp
    2012-03-18 01:47:11
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
  • MessiMariam97
    2012-03-18 13:54:56
    մերսիիիիիի