Copy SMS

Հագնվիր ինչպես Ռիհաննան

Հագնվիր ինչպես Ռիհաննան  - Ռիհաննա,  հագնվել,  գեղեցկությունՌիհաննան` Բարբադոսից եկած այս աղջիկը, գլխապտույտ թռիչք կատարեց դեպի փառքը: Երիտասարդ ու անհայտ երգչուհուց նա վերածվեց ամենահայտնի փոփ-երգչուհիներիցև ոճի մարմնացումներից մեկի:


Նրա վերջին սանրվածքները և հագուստները կրկնօրինակվում են միլիոնավոր կանանց կողմից: Ռիհաննայի կարիերան իր մազերի նման վեր է բարձրանում. բոլորն ապշած էին, երբ նա ներկայացավ կարճ բոբ սանրվածքով:

Նրա բեմական և առօրյա հագուստները նույնպես կտրուկ փոփոխության ենթարկվեցին: Սա երգչուհու երաժշտական կարիերայի և նորաձևության աշխարհում կարգավիճակի ֆենոմանալ հաջողության սկիզբն էր:

Ռիհաննան չի վախենում փորձարկումներ անելուց և երբեմն հայտնվում է կարմիր գորգին բավականին համարձակ հագուստներով և սանրվածքով: Նրա ոճի զգացումը կարծես սահմաններ չի ճանաչում: Ոճը նրա համար ուրախություն և ինքնաբերություն է: Նրա հագուստների բազմազանությունը զարմացնում է բոլորին: Այսօր նա պանկ ոճի կաշվե կիպ կոստյումով է, վաղը երգչուհին ընտրում է «միլիտարի» (զինվորական) ոճը: Իսկ կարմիր գորգի համար նա ընտրում է սեքսուալ, բայց միաժամանակ ոչ ճչացող հագուստ:
Ռիհաննայի իսկական սերը նորաձևության առումով աքսեսուարներն են: Քննարկենք դրանք:

Կրունկներ: Ռիհաննան խենթանում է կրունկների համար. նա դրանք կրում է կարմիր գորգին, համերգների, ֆոտոսեսիանների ժամանակ և պարզապես փողոցում: Բարձրակրունկ կոշիկները երգչուհու անձի և տրամադրության արտացոլումն են: Նրա զգեստապահարում կհանդիպենք բարակ կրունկով ամառային կոշիկներ և անգամ բարձրակրունկ սպորտային կոշիկներ, բոլորը տարբեր բրենդների` Chanel , Christian Louboutin և Steve Madden:

Բոլորն անշուշտ հիշում են սև-սպիտակ բարձր գլադիատորական երկարաճիտք կոշիկները Balenciaga ապրանքանիշից, որոնք իդեալական էին զեբրի նախշագծով սև զգեստի հետ:

Արևային ակնոցներ: Ռիհաննան երբեք չի հայտնվում հանրության առջև առանց ակնոցների: Նա սիրում է ակնոցներ և արդեն բավականին մեծ հավաքածու ունի, որտեղ դժվար թե գտնենք երկու միանման ակնոց: Իհարկե բոլորը բրենդային են:

Ռիհաննայի ամենավերջին ձեռքբերումը 350 դոլլարանոց A-Morir Barracuda Pyramid Stud Sunglasses ակնոցն է: Ձեռագործ այս ակնոցի մակերեսը պատված է բուրգանման սև բյուրեղներով: Իհարկե ակնոցնառօրյայի համար չէ, սակայն Ռիհաննան ինքը սովորական աղջիկ չէ:
Ռիհաննայի կողմից շատ սիրված բրեդերից է նաև Carrera-ն: Նրա հավաքածուի մեջ ընդգրկվեց Carrera Endurance ակնոցը, որը երգչուհին առաջին անգամ ցուցադրեց Rude Boy տեսահոլովակում:

Եվ իհարկե էլ ի՞նչ աստղ, եթե նա չի սիրում Dior: Interview ամսագրի համար Քենի Ուսետին տված հարցազրույցին Ռիհաննան կրում էր վինտաժային դասական մոդելի Dior ակնոց:

Պայուսակներ: Մյուս աքսեսուարներից ոչ պակաս Ռիհաննան սիրում է նաև պայուսակներ, որոնք իհարկե կրկին բրենդային են: Վերջին տարվա ընթացքում  Ռիհաննան կրել է բացառապես նորաձև և օրիգինալ պայուսակներ:

Միլան այցելության ընթացքում երգչուհին իհարկե չէր կարող անտարբեր անցնել Prada-ի բուտիկի կողքով: Խանութից Ռիհաննան դուրս եկավ դեղնա-շագանակագույն երանգի միջին չափսի պայուսակով: Ռիհաննայի հավաքածուի մեջ տեղ է գտել ևս մեկ հետաքրքիր պայուսակ` Louis Vuitton Tassel Pouch-ը: Եվ կրկին Dior: Այս անգամ էլեգանտ փոքրիկ պայուսակ կոկորդիլոսի կաշվից:


Ինչպես տեսնում ենք, հագուստի ընտրության հարցում Ռիհաննան համարձակ է: Նրա հագուստները միշտ ուժեղ ֆեշն-հայտարարություններ են: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է Vogue ամսագիրը նրան ընդգրկել վերջին տասնամյակի ամենաոճային աստղերի ցուցակում:

Սիրով  Բարսայի  ֆան`MessiMAriam


7

7

1637

  • (բռավո) (բռավո)
  • (բռավո) (բռավո)
  • Sherlock
    2012-03-18 13:18:28
    պոստը լավն էր, բայց պետք է լինել օրիգինալ և չնմանվել ուրիշնրին (լավ)
    • Knarik
      2012-03-18 13:19:19
      Հաստատ (գինի)
  • realmutq
    2012-03-18 13:20:46
    Ինձ իրա ոձը դուր չի գալիս............ :) ...............
  • Lusi♥♥♥
    2012-03-18 13:25:55
    լավներ................բայց ամեն մարդ իր ոճում է օրգինալ ու գեղեցիկ
  • MessiMariam97
    2012-03-18 13:29:35
    բայց արժե գեղեցիկից մի քանի բան ընդորինակել