ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. 1980-ականների սկզբին ավստրիացի Դիտրիխ Մետշեչը ստեղծեց և սկսեց օգտագործել մի ըմպելիք, որը կարճ ժամանակ անց որոշեց արտադրել արդյունաբերական նպատակով: Այսօր Ռեդ Բուլը գրավում է էներգետիկ ըմպելիքների շուկայի մոտ 70%-ը:
2. Էներգետիկ ըմպելիքները բարձրացնում են տրամադրությունը և խթանում ուղեղի աշխատանքը: Յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն համապատասխան էներգետիկը, դրանց պայամանականորեն բաժանում են երկու խմբի ` առաջինները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին ( ավելի շատ օգտակար է այն ուսանողների համար, որոնք սովորում են գիշերը), մյուս խմբի մեջ մտնող էներգետիները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (նախատեսված է ակտիվ մարդկանց համար, ովքեր իրեն ազատ ժամանակն անց են կացնում մարզասրահներում):
3. Էներգետիկ ըմպելիքները պարունակում են վիտամիններ և գլյուկոզա: Բոլորին հայտնի է վիտամինների առավելությունները: Իսկ գլյուկոզան, իր հերթին արագ ներթափանցում է արյան մեջ, մասնակցում օքսիդացման գործընթացներին և էներգիա է ապահովում մկաններին, ուղեղին և կյանքի համար կարևոր մյուս օրգաններին: Մեկ գավաթ սուրճի ազդեցությունը տևում է 1-2 ժամ, իսկ էներգետիկ ըմպելիքինը ` 3-4 ժամ: Բացի այդ, բոլոր էներգետիկ ըմպելիքները գազավորված են, սա ևս մեկ տարբերություն է սուրճից:
4. Այս ըմպելիքները պետք է օգտագործել խիստ որոշակի չափաբաժինով: Առավելագոյնը ` 2 հատ մեկ օրում: Սրանից ավել օգտագործելը կարող է առաջացնել ճնշման կտրուկ բարձրացում, կամ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում: Ընդհանրապես էներգետիկները խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, կամ սրտի հիվանդություններով:
Հենց սա հիմք հանդիսացավ, որ Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում պաշտոնապես արգելեցին էներգետիկ ըմպելիքների առք և վաճառքը:
Հենց սա հիմք հանդիսացավ, որ Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում պաշտոնապես արգելեցին էներգետիկ ըմպելիքների առք և վաճառքը:
5. Սխալ է այն կարծիքը, որ էներգետիկ ըմպելիքները օրգանիզմին ապահովում է էներգիայուվ: Ըմպելիքը ուղղակի բացում է օրգանիզմի ներքին պահուստների ճանապարհը, այլ կերպ ասած, այն հանդիսանում է որպես բանալի դեպի էներգիան: Մենք օգտագործում ենք սեփական էներգետիկ ռեսուրսները, կամ ավելի պարզ ասած, մեր օրգանիզմից պարտք ենք վերցնում : Այսպես թե այնպես, ուշ թե շուտ, պետք է այդ պարտքը հետ վերադարձնենք որոշակի տոկոսներով (անքնություն, դեպրեսիա,հոգնածություն):
6. Կոֆեինը կարող է առաջացնել նյարդային ջղաձգումներ: Նրա ազդեցությունը տևում է 3-5 ժամ, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ: Բացի այդ, կոֆեինը առաջացնում է կախվածություն:
Այն էներգետիկ ըմպելիքները, որոնցում կոֆեինը համադրված է գլյուկոզայի հետ, շատ վնասակար են երիտասարդ օրգանիզմներին:
7.Շատ էներգետիկներ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք առաջացնում են դողմարմնի վերջույթներում և արագացնում են սրտի աշխատանքը:
8. Էներգետիկ ըմպելիքները ոչ մի դեպքում չի կարելի խառնել ալկոհոլի հետ: Ալկոհոլը բարձարցնում է արյան ճնշումը, իսկ այդ պարագայում, կոֆեինը կառաջացնի հիպերտոնյան ճգնաժամ:
[♀+♂=♥]
2012-03-18 15:23:39[Nik вРемеННо увОЛЕН] :P
2012-03-18 15:27:47[♀+♂=♥]
2012-03-18 15:28:32[Nik вРемеННо увОЛЕН] :P
2012-03-18 15:29:17Arthur Manukyan
2012-03-18 15:50:35