Աղջիկների և տղաների միջև տարբերությունը
- Երբ տղաները փորձում են դուր գալ աղջիկներին, նրանք ամեն ինչ անում են ավելի խելացի երևալու համար, իսկ աղջիկները` հիմարիկ: Տղաները դա անում են, որովհետև գիտեն, որ աղջիկնեը ձգտում են իրենց կողքին ունենալ խելացի և զարգացած կողակից: Իսկ աղջիկները այդպես են անում, որ տղաներին այնքան էլ դժվար չլինի ավելի խելացի երևալու համար:
- Տղաները երբեք չեն հագնի ոչ մի անհարմար հագուստ գեղեցկության համար: Իսկ աղջիկները երբեք չեն հագնի որևէ տգեղ բան հարմարավետության համար:
- Տղաները կարողանում են լեզու գտնել համակարգչի հետ, իսկ աղջիկները տղաների հետ: Իսկ դա փաստ է, որ տղաները ավելի լավ են գլուխ հանում համակարգչից, քան աղջիկները: Կա վարկած որ կանայք պարզապես չեն ձգտում կատարյալ տիրապետել համակարգչին: Եվ քանի որ նման գիտելիքները մեծ առավելություն են տղաների շրջապատում, ապա ինչու՞ զրկել նրան իր առավելությունները ցույց տալու հնարավորությունից:
- Տղաները այնքան էմոցիոնալ չեն, որքան աղջիկները: Դե բնական է, դեռ փոքր հասակից աղջիկներին խղճում են, երբ նրանք լացում են, իսկ տղաներին նկատողություն են անում:
Չնայած այս տարբերություններին, նրանք ունեն մեկ և ակրևոր ընդհանրություն կյանքում. տղաները վազում են աղջիկների ետևից, աղջիկներն էլ` տղաների: Եվ դա բնական է:
Lusi♥♥♥
2012-03-18 22:42:31Milushik1
2012-03-18 22:47:59AniFCB
2012-03-19 12:12:38Milushik1
2012-03-23 21:59:33AIDUL0224
2012-03-25 12:42:38☆★❤NARI❤☆★
2012-04-30 20:10:42