Ես սկսում եմ հասկանալ
Ես սկսում եմ հասկանալ ,որ ես եմ մեղավոր , որ իմ կյանքում հաճախ է լինում հիասթափություն:Որ միշտ ստիպված եմ տեսնել իմ շուրջն անարդարություններ ու լռել:Որ միշտ քեզ ընդունում են նայելով ոչ թե ‹‹դեմքիդ››, այլ գրպանիդ ( կապ չունի ,որ ‹‹դեմքդ ››, այլանդակ է ):Որ միշտ աղքատներին պատասխանը ‹‹ՈՉ››-ն է , իսկ հարուստներին`‹‹ ԱՅՈ››-ն : Որ անտեսվում են հոգևոր արժանիքները,կարևորելով` մարմնականը: Որ մարդկանց հաճելի է , երբ իրենց խաբում են : Նրանց ավելի հարմար է ապրել իրականությունից հեռու ,իրեց իսկ ստեղծած ստի ‹‹դղյակում›› , քան մի քիչ դաժան , բայց իրական ‹‹խրճիթում››:Որ հասնել նպատակներին ավելի հեշտ է զենքի միջոցով , քան մտքի:Որ միշտ մահվան շեմին ես գիտակցում` ինչ ունես ու ինչ ես կորցնում:Որ խոսում ես մարդկանց հետ ու հասկանում, որ ‹‹գեղեցիկը կփրկի աշխարհը ›› իրականությանը չի համապատասխանում: Գեղեցիկը մեր շուրջն է , մինչդեռ փող աշխատելու ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ձգտումը դարձել է նպատակ, որը մեզ շա~տ է հեռվացրել իրական գեղեցկությունից:Ինչու՞ կեղծես , եթե կա ճշմարիտը: Ինչու՞ հասնես երազանքներիդ փողի կամ զենքի ուժով, այլ ոչ թե քո աշխատասիրությամբ:Ինչու՞ ունենաս առատ գրպան , բայց հոգուդ մեջ լինի անհույս դատարկություն…Սրանք հարցեր են , որ անընդհատ պտտվում են իմ մտքում:Փորձում եմ գտնել դրանց պատասխանները : Չեմ գտնում կամ էլ արդեն գտել եմ կամ էլ վախենում եմ…. ՉԳԻՏԵՄ… և դրա համար էլ մեղադրում եմ միմիայն ինձ:
Lusi♥♥♥
2012-03-19 14:59:14Shushka
2012-03-19 14:59:45GRISH
2012-03-19 15:09:38≈ⒺⒹⒼⒶⓇ
2012-03-19 15:16:00≈ⒺⒹⒼⒶⓇ
2012-03-19 15:16:18Shushka
2012-03-19 15:18:11AniFCB
2012-03-19 15:19:10Shushka
2012-03-19 15:20:01