Ես ուրախանում եմ
Ես ուրախանում եմ , երբ ամենաքիչն եմ մտածում տխրելու մասին
Կյանքը բարենպաստ պայմաններ է ստեղծում տխրելու համար, իսկ մենք ադապտացված չենք պայքարելու ու գնահատելու մեզ տրված սահմանափակ ժամանակը:Մենք նախընտրում ենք չանել ոչինչ, թողնելով , որ տխրությունը ամբողջապես թուլացնի մեզ, քան պայքարենք , դուրս գանք այդ վիճակից, մտածենք ռացիոնալ ու ինչու չէ նաև մի քիչ երազենք:Երբ հիշում ես կյանքի մի որևէ իրադարձություն կամ էտապ ,որը ‹‹ թուլացրել›› էր քեզ ու կորցրել էիր ռեալ գնահատելու հնարավորությունը, ապա նկատում ես , որ անցել է նաև այն ժամանակը , որը պետք է արդյունավետ օգտագործեիր, մինչդեռ…մինչդեռ մեր բանականությունը , վարքը, հույզերը ոչ թե ենթարկվում էին մեզ , այլ մենք էինք հնազանդորեն կրում նրանց դոմինանտումը :
Ժամանակը հոսում է, իսկ դու չես կարող հասնել նրան : Դու պետք է համընթաց շարժվես ` չկորցնելուվ ձգտումը հաղթահարել նույնիսկ անհաղթահարելին: Հաղթահարե՞լ անհաղթահարելին…մի քիչ աբստրակտ է հնչում , բայց անկարելի չէ. ուղղակի կամքի ուժ ու երևակայություն: Հուսալքություն , ափսոսանք սրանք միշտ էլ կան ու տրվում են հեշտությամբ, բայց պետք է սովորենք հասնել նրան , ինչը թվում է անհասանելի( թեկուզ մտովի ) այդ ժամանակ երևի կմոտենանք ‹‹ երջանկություն›› անհասկանալի հասկացությանը:
ガイーヌ
2012-03-19 19:36:57Shushka
2012-03-19 22:31:36