21րդ դար. ֆանատիզմի դար
Ֆանատին չի հերիքում երևակայությունը, որպեսզի իրականությամբ ապրի:
Վլադիմիր Բարիսով
Ֆանատիզմը ավելի շատ չարություն է բերել, քան աթեիզմը:
Վոլտեր
Ֆանատները մարդիկ են, ովքեր ավելի ինտենսիվ մեռնում են, քան` ապրում:
Ժ.Պետան
Ֆանատիզմը լատիներեն fanum զոհաբերվող բառից է առաջացել: Այս անհատը, չտատանվող, այլընտրանքները մերժող կապվածություն ունի որոշակի համոզ-մունքներին, որն էլ իր արտահայտությունն է գտնում նրա գործողությունների և շփման մեջ: Ֆանատիզմ երևույթը կապված է զոհողությունների պատրաստակամության հետ. գաղափարի նվիրվածությունը զուգակցվում է այլ գաղափարների տեր մարդկանց մերժման, այն էթիկական նորմերի հերքմամբ, որոնք խոչընդոտում են ընդհանուր նպատակին հասնելուն: ֆանատիզմը սոցիալական հոգեբանության ֆենոմեն է: Ֆանատները միմյանց խոստովանել են, որ չափազանց էմոցիոնալ են ցանկացած տեղեկատվության նկատմամբ, պատրաստ ծայրահեղ գործողության, չեն ընդունում ոչ մի քննադատություն:
Հիմնականում առանձնացվում են ֆանատիզմի հետևյալ տեսակները`
1.Կրոնական – համարվում է ֆանատիզմի ամենածայրահեղ ձևը:
2.Քաղաքական կամ գաղափարական – հիմքը միմիայն գաղափարն է:
3.Էթիկական, ազգային, ռասայական – սա ազգային, ռասայական բացառության արտահայտումն է զուգակցված այլ ազգերի նկատմամբ անթաքույց ատելությամբ:
4.Սպորտային ֆանատիզմ – ամենատարածված ֆանատիզմի տեսակներից է:
5.Թատերական և երաժշտական ֆանատիզմ – նրանց ֆանատները օրեցօր ավելանում են:
Ամեն դեպքում ֆանատը մարդ է, որը տածում է շարունակական կապվածություն որոշակի օբյեկտինկատմամաբ: Այդ կապվածության օբյեկտը իրենից կարող է ներկայացնել անհատներ կան խմբեր, սպորտային ակումբներ, արվեստի գործեր, գաղափարներ և այլն: Ֆանատը չի հանդուրժում այլ հայացքներ և որպես կանոն ագրեսիվորեն է պաշտպանում իր տեսակետը: Ֆուտբոլային ֆանատների մեջ կոչվում է պայքարել և պաշտպանել գույները: Ֆանատները մարդիկ են, որոնք տեսնում են կամ մտածում միայն իրենց կուռքի մասին` աստվածացնելով նրան: Նրանք հաճախ կազմակերպում են հանդիպումներ և քննարկում են իրենց կուռքի կյանքում կատարված վերջին նորությունները: Շատ հաճախ էլ իրենց կուռքի տարօրինակ կամ ոչ սովորական վարքագիծը ծնում է նաև հակաֆանատներ: Հոգեբանության մեջ ֆանատիզմը սահմանվում է որպես ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի նկատմամբ սուբյեկտի դոգմատիկ-կայուն հավատ, որը չի հանդուրժում որևէ փոխարինող կամ այլընտրանք: Սովորաբար ֆանատը այլախոհների նկատմամբ ունենում է ագրեսիվ, ոչ հանդուրժող դիրքորոշումներ, որի հիմնական պատճառն այն է, որ ֆանատի վերաբերմունքը սեփական անձի, այլ սուբյեկտների և սոցիումի նկատմամբ կրում է սուբյեկտիվ, ոչ քննադատական բնույթ:
Ինչպես հայտնի երգում Հայ տղերքն ու Սյուզին են երգում.
«Առանց երգիչ ֆանատ չկա,
Առանց ֆանատ երգիչ չկա...
Մեր մեղեդին չի մարի, քանի կաք մեր կողքին...»
Այո´ , այս ամենը գիտակցելով , փառքի ու ճանաչման օլիմպ գագաթին հասնելու ճանապարհին նույնիսկ նպաստում են ֆանատների գործունեությանը , օրինակ՝ ֆուտբոլային գրանդ- ակումբները երբեմն նույնիսկ ֆինանսավորում են սեփական Fun club-ներին, դերասանները և երգիչները նույնպես, սակայն որոշ ժամանակ անց փորձում են չեզոքացնել արդեն անկառավարելի դարձող ֆանատներին:
Հոգեբան Վահրամ Քոսակյանը նշեց նաև, որ ֆանատիզմը առավել բնորոշ է իդեալիստ մարդկանց, տարիքային խմբերից այն առավել բնութագրական է դեռահասներին և վաղ երիտասարդության շրջանին: Սեռային և էթնիկական առումներով էական տարբերություններ չկան, սակայն զարգացման առավել ցածր մակարդակի էթնիկական խմբերը ավելի ռիսկային են համարվում, հատկապես կրոնական ֆանատիզմի տեսանկյունից:
Ամեն դեպքում կարող ենք փաստել, որ Հայաստանում ֆանատները ակտիվ չեն կամ թաքնված են նրանք: Մեզ մոտ նոր է սկսվում ձևավորվել ֆանատային արվեստը:
Հ.Գ. վերջում ավելացնեմ որ ես Արսենալի ֆանատ եմ:
AniFCB
2012-03-19 10:32:05Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 10:54:59Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 10:55:00surenxaratyan2000
2012-03-19 10:42:14Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 10:55:04Emma
2012-03-19 11:23:35Knarik
2012-03-19 11:27:46Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 11:47:01Knarik
2012-03-19 12:05:16