Աստղերն ու իրենց անհայտ արատները
Մեգան Ֆոքս. ձեռքերի դեֆորմացված մատներ: Motorola ընկերության նոր մոդելի հեռախոսի գովազդի նկարահանումներին դերասանուհին ստիպված էր օգտվել կրկնորդի օգնությունից: Մեգանը խնդրել էր չնկարահանել իր ձեռքերը խոշոր պլանով: Պարզվում է, որ մոլորակի ամենասեքսուալ կինը գեղեցիկ է, բայց ոչ մինչև մատների ծայրը: Դերասանուհին տառապում է բրախիդատկիլիայով (ձեռքերի մատների բնածին անոմալիա), ինչի հետևանքով բութ մատների եղունգները թերզարգացած են երևում:
Փերիս Հիլթոն. աչքի ձեռքբերովի արատ: Երբևէ չե՞ք նկատել, որ լուսանկարվելիս Փերիսը կիսափակ է պահում ձախ աչքը: Մի քանի տարի առաջ (հավանաբար անհաջող վիրահատությունից հետո) հայտնի շիկահերի ձախ կոպը սկսեց լրջորեն կախվել: Այս արատը ուղղել հնարավոր չէ, բացի այդ գեղեցկուհին մեծ սեր ունի գունավոր լինզաների նկատմամբ, ինչն էլ վնասել է աչքի լորձաթաղանթը: Փերիսն ինքը չի ցանկանում որևէ բան փոխել. մի՞թե նա կարող է հրաժարվել երկնագույն աչքերից և վերադառնալ աչքերի բնական` շագանակագույն երանգին:
Լիլի Ալլեն. երրորդ պտուկ: «Երբ դիպչում ես նրան, այն պնդանում է»- երգչուհին բաց չի թողնում հնարավորությունը խոսել իր երրորդ պտուկի մասին: Սակայն երգչուհին չի բավարարվում միայն պատմություններով. նա մեծ հաճույքով ցուցադրում է իր մարմնի «հրաշքը»: Լիլիի բախտը բերել է, չէ՞ որ կային ժամանականեր, երբ երեք պտուկ ունեցող կանանց համարում էին կախարդներ և այրում էին: Այսօր նման արատ հանդիպում է հիսունից մեկ կնոջ մոտ և համարվում է մեծ խալ:
Վանեսսա Պարադի. ճեղք ատամների միջև: Մի շտապեք ատամնաբույժի մոտ. Վանեսսա Պարադիի շնորհիվ իդեալական հավասար ատամներն այլևս նորաձև չեն: Ամսագրերը գովերգում են ատամների միջև ճեղքը, որը ոչ միայն չի փչացնում դեմքը, այլև դրան հատուկ հմայք է հաղորդում: Այսօր համարվում է, որ դա խոսում է առանձնակի սեքսուալության և ուրախ բնավորության մասին: Միայն թե ատամնաբույժներըդրան դիասթեմա են անվանում (կծվածքի դեֆեկտ):
Ջուլիա Ռոբերտս. հսկայական բերան: Տարիներ առաջ Հյու Գրանտը դերասանուհու հետ նկարահանումների մասին խոսելիս խոստովանել է, որ «երբ համբուրում ես նրան, արձագանք ես լսում»: Բրիտանացի սրտակերն իհարկե կատակել է: Այնուամենայնիվ գեղեցկուհու հսկայական բերանն իսկապես խախտում է դեմքի իդեալական համամասնությունները: Թերևս կկարողանա՞ր Ջուլիան իր կարիերան կառուցել առանց իր լայն ժպիտի (և իհարկե երկար ոտքերի):
Քեթի Փերրի: Ռասսեր Բրենդի հետ ամուսնությունից առաջ 25-ամյա երգչուհին հուսահատ պայքար էր մղում ոչ միայն ավելորդ քաշի, այլև պրոբլեմատիկ մաշկի հետ: «Ես միշտ էլ բավականին պզուկոտ էի»,- խոստովանում է նա: Սակայն երգչուհին որոշեց վերջնականապես պատերազմ հայտարարել դեմքի կարմիր կետերին և սկսեց օգտագործել դեմքի խնամքի` Proactiv Solution միջոցները:
Հոլլի Բերրի. ոտքի վեց մատներ: Տարեցտարի տղամարդկանց համար նախատեսված ամսագրերը Հոլլի Բերրիին ներառում են ամենագեղեցիկ կանանց ցուցակում: Եվ դա չնայած այն բանի, որ դերասանուհին ոտքին վեց մատ ունի: Բժիշկներն այս արատն անվանում են պոլիդակտիլիա: Վիճակագրության համաձայն նման արատով ծնվում է 5000-ից մեկը, և հիմնականում ավելորդ մատը հեռացնում են հենց ծնվելուց հետո: Հետաքրքիր է` ինչու՞ Հոլլիի ծնողները չեն հեռացրել աղջկա վեցերորդ մատը:
Elush
2012-03-19 23:03:00Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 23:04:39Shahane ( ❤ FaN oF BaRcA ❤ )
2012-03-19 23:05:26Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 23:07:13Shahane ( ❤ FaN oF BaRcA ❤ )
2012-03-20 10:42:13Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-20 18:08:47Elush
2012-03-19 23:06:09Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 23:07:32Elush
2012-03-19 23:11:13Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-20 18:08:58Ալեքս
2012-03-19 23:19:04Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-20 18:09:28Ալեքս
2012-03-20 18:42:08Lusi♥♥♥
2012-03-19 23:20:47ViTaMiNcHiK (EMm)
2012-03-19 23:46:56Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-20 18:09:35ELLA1998EE
2012-03-20 11:02:51lanaas
2012-03-20 20:44:33