Զբոսաշրջինկների ուշադրությունը գրավելու համար` «զոհեր» են պահանջվում
Հարավային Թաիլանդի Պատայա քաղաքում, տեղացիները յուրօրինակ, ինչու չէ նաև վտանգավոր քայլեր են ձեռնարկել, որպեսզի զբոսաշրջիկները գերադասեն իրենց փոքրիկ քաղաքը մյուսներից: Նրանց համարձակությունը կայանում է նրանում, որ ամեն անգամ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավվելու համար մեկ թայլանդցի մարզիկ իր «ուժերն» է չափում կոկորդիլոսի հետ:
Զբոսաշրջիկներին ապշեցրել է մարզիկների համարձակությունը, որ, նրանք, չվախենալով կոկորդիլոսի սուր ատամներից, իրենց գլուխները մտցնում են նրան բաց երախը: Ինչպես շատ զբոսաշրջիկներ վախով արձանագրում են, որ այդպիսի բանի դեռ ականատես չէին դարձել, ըստ նրանց, այդ կոկորդիլոսները շատ կատաղած են և պատրաստ են մարդ հոշոտելու:
Սակայն կոկորդիլոսի կատաղությունը անցնում է այն ժամանակ, երբ մարզիկը համբուրում է նրա քիթը: Այդ կոկորդիլոսների երկարությունը վեց մետր է, իսկ քաշը տոննայից ավել, սակայն մեկ մարզիկի հաջողվել է նաև կտրել նրան գետնից:
Զբոսաշրջիկների կարծիքով, ինչքան էլ բարձր վճարեն այդ մարզիկներին, միևնույնն է դա շատ վախենալու է և վտանգավոր կյանքի համար: Այս քաղաքը հայտնի է հատկապես իր աղի ջրերով ու առատ կոկորդիլոսներով…որով էլ ցանկանում են գրավել զբոսաշրջիկներին ու ցույց տալ այն «բարիքը», որով հայտի է իրենց քաղաքը: Այս տարի գրեթե ամեն օր նման վտանգավոր ներկայացումներ կլինեն թե՛ հյուրերի, թե՛ բնիկների համար
Օրեցօր ավելանում են այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են զբաղվել այս վտանգավոր, բայց շահավետ գործով: Մարզիկներից մեկն էլ պնդում է, որ այս ամենը նպաստում է մրցակցության աճին, ու գնալով էլ ավելի գեղեցիկ, ու ինչու չէ սարսափազդու տեսարաններ են սպասվում մեր հանդիսատեսին:
Զբոսաշրջիկներին հենց սա էլ հարկավոր է` որսալ նման կադրեր, որոնք մինչ այդ ոչ մեկին չի հաձողվել որսալ…դե ինչ արած, եթե Ձեզ դուր եկավ, կարող եք միանալ նրանց, ու գուցե դուք դառնաք այն լուսանկարիչը, ով ևս մեկ անգամ կփաստի, որ մարդը ցանկացած կենդանու հետ լեզու է գտնում:
Lusi♥♥♥
2012-03-19 19:23:19-ℳanukyan(◔̯◔)
2012-03-19 19:35:16Knarik
2012-03-19 19:52:43Knarik
2012-03-19 20:04:25Knarik
2012-03-19 20:08:02Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 21:38:15Knarik
2012-03-19 21:45:58♂♥☺♥ ™Ⓐ ㋡ ℍ ㋡ Ⓐ ™☺♥☺♥ ♀
2012-03-19 20:05:52Shahane ( ❤ FaN oF BaRcA ❤ )
2012-03-19 21:12:32Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-19 21:38:33Shahane ( ❤ FaN oF BaRcA ❤ )
2012-03-19 22:25:19Marishka
2012-03-25 18:40:49NAREK
2012-05-31 22:38:49ღℒIℒITღ
2012-05-31 22:40:10