Copy SMS

Իրականում՝ երազում

Իրականում՝ երազում - երազ, հետաքրքիր

Հաճախ մենք որևէ ոչ սովորական երազ տեսնելիս, տպավորված արթնանում ենք ու փորձում հիշել մանրամասներ, բայց քանի որ ամբողջովին հիշել ուղղակի հնարավոր չէ, պատմելիս սկում ենք հորինել ու գունավորել: Երբեմն տեսնում ենք իրոք գունավոր, 3D, HD ֆորմատի երազներ, որ թվում է, թե հոլիվուդյան ամենահայտնի ռեժիսորների գործերն են՝ ստեղծված հատուկ մեզ համար, բայց  իրականում՝ երազում

✓ բոլորը հիմնականում տեսնում են միևնույն իրավիճակները. ազատ անկում բարձունքից, փախուստ հետապնդողներից,  ձախողում քննության ընթացքւմ, ինչպես են թափվում ատամները, ավտովթար, մահ, տարբեր իրավիճակներ դպրոցում ու աշխատավայրում և այլն:

✓ Իրականում խռռացնելիս մարդիկ երազ չեն տեսնում (էնպես, որ առանց մեղքի զգացման հրեք ձեր կողակցին, եթե նրա խռիկներն ակտիվացել են քնած ժամանակ):

✓Գունավոր երազներ ոչ բոլորն են տեսնում. 12%-ը միայն սև-սպիտակ-լամպըվի երազներով են բավարարվում, իսկ բոլոր կույրերը երազներ տեսնում են՝ եթե կուրացել են կյանքի ընթացքում, ապա տեսնում են լուսանկարների տեսքով, իսկ եթե ի ծնե, ապա միայն հոտերի, ձայների ու զգացողությունների տեսքով:

✓Իրականում երազ տեսնելիս (ոչ թե ամբողջ քնի ընթացքում) մեր մարմինը կաթվածահար վիճակում է գտնվում և չի կարող որևէ շարժում կատարել: Գիտնականների կողմից արդեն հաստատված այս փաստի դրական կողմն այն է, որ մեր մարմինը չի կրկնում այն ամենն ինչ կատարվում է երազում:

✓Իրականում երազում մեզ հյուր են գալիս միայն իրական մարդիկ, որոնց մենք տեսել ենք մեր կյանքի ընթացքում, սակայն հիշողության մեջ նրանք չեն տպավորվել:  Մեզ թվում է, թե նրանք բոլորովին անծանոթ են, բայց իրականում մեր ենթագիտակցությունն ի վիճակի չէ նոր կերպարներ ստեղծել, այն միայն վերարտադրողական ֆունկցիա է կատարում:

✓ Երազների 90%-ը մենք մոռանում ենք ու արթնանալով կարող ենք հիշել միայն դրանց 10%-ը, բայց եթե երազ տեսնելուց հետո անմիջապես արթնանում եք, ապա հիշողությունները ջրին կամ ընկերոջը դեռ կհասցնեք պատմել՝ ամենայն մանրամասներով, իսկ պոետներին խորհուրդ է տրվում բարձի կողքին թուղթ ու գրիչ ունենալ (կամ էլ սմարթֆոն հեռախոս):

✓Իրականում կենդանիները տեսնում են երազներ, թե չեն տեսնում առ այսօր ոչ ոք չգիտի:

✓Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են երազներ տեսնում. արական սեռի երազներում հիմնական դերերում հենց արականներն են (հակառակը լինելու դեպքում սպառնում է երազախաբությունը), իսկ աղջիկների երազներում արական և իգական սեռի ներկայացուցիչները հավասար մասնաբաժիններով են ներկայանում:

✓Մինչև 3 տարեկան երեխաները երազներում իրենց չեն տեսնում, իսկ 3-ից 8 տարեկանն ընկած ժամանակահատվածում այնքան սարսափ ժանրի երազ են տեսնում, որ անգամ հասուն մարդն այդքան սարսափ չի տեսնում իր ամբողջ կյանքի ընթացքում:

Իրականում՝ երազում - երազ, հետաքրքիր Հաճելի գիշեր ձեզ ու բարի երազներ Իրականում՝ երազում - երազ, հետաքրքիր

7

4

1200

  • 258400
    2012-03-19 20:46:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ]:) ]:) ]:) ]:) :) :) :) :D :D :D (ժպիտ)
  • Աննա Ավագյան
    2012-03-19 20:50:01
    հետաքրքիր էր բայց ես ել լսել եի որ ոնցոր սովորական մարդիկ կույրերն ել են սովորական երազ տեսնում
  • Nzhdeh01
    2012-03-22 15:44:51
    (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ)
  • NaReK
    2012-03-30 18:15:44
    (լավ) (լավ) (լավ)