Copy SMS

Ձեռքերս կապված են...

Ձեռքերս կապված են... - պոեզիա, ստեղծագործություն, հետաքրքիրԱչքերս կապված են

Չեմ կարող տեսնել

Չեմ կարող նկատել

Դառը իրականությունը,

Կեղծավոր մարդկանց դառը ժպիտները:

Ձեռքերս կապված են... - պոեզիա, ստեղծագործություն, հետաքրքիրԱկանջներս փակ են

Չեմ կարող լսել

Չեմ կարող ունկնդրել

Կեղծավոր մարդկանց 

Կեղծ շշուկները:

Ձեռքերս կապված են... - պոեզիա, ստեղծագործություն, հետաքրքիրԼեզուս պապանձված է,

Չեմ կարող խոսել,

Չեմ կարող ես ասել,

Այն ինչ անհրաժեշտ է:

Չեմ համարձակվում:

Ձեռքերս կապված են... - պոեզիա, ստեղծագործություն, հետաքրքիրՈտքերս շղթայված են,

Չեմ կարող շարժվել,

Չեմ կարող մի քայլ առաջ գնալ,

Չեմ կարող շարունակել ճամփաս,

Սայթաքում եմ:

Ձեռքերս կապված են... - պոեզիա, ստեղծագործություն, հետաքրքիրՄիայն շունչս է բաց,

Շնչում եմ թթվածինը այս աղտոտված,

Համեմված ստով ու կեղծիքով,

Համեմված դավաճանությամբ ու անվստահությամբ,

Սակայն անում եմ քայլեր փոքր-փոքր,

Փոքր շնչով,բայց մեծ հույսով:

7

4

2079

  • Sonkul-00
    2012-03-20 01:28:43
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-03-20 10:55:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Sargsyan...
    2012-03-20 10:56:39
    (ժպիտ) (ժպիտ) (լավ) շաաաաաաաաատ լավնաաաաաաաաաաաա :)
    • susie
      2012-03-20 16:01:40
      մերսիի էլ ջան :) :)