Copy SMS

Նկար

Նկար - նկար, մարդիկ

Մարդիկ սիրում են նկարներ , պարզապես պետք է նկատեն դրանք…

…Սրանում համոզվեցի , երբ վերջերս  իրականացրի փոքրիկ դիտում  Մ. Սարյանի այգում: Կար մտավախություն , որ նկարներով  հետաքրքրվողներ  քիչ կլինեն  ու մտավախությունս տեղին էր: Դիտման ժամանակ քչերն էին մոտենում , նայում նկարները  , փորձում հասկանալ  բովանդակությունը, ինչը տխրեցրեց ինձ: Ուզում եմ ենթադրել , որ պատճառը  ձմեռային  ցուրտ եղանակն էր. ամեն դեպքում դա ինձ չխանգարեց  կազմակերպել դիտումը : Ինչ վերաբերում էր դիտման իրականացմանը , ապա կատարեցի այն: Ինձ հետաքրքրող հարցերի  պատասխանը ստացա իհարկե , բայց կատարվեց մի բան , որը նպատակ չունեի  ուսումնասիրելու , բացահայտելու , բայց որի համար հիմա ուրախ եմ : Դիտման ընթացքում մի միջադեպ տեղի ունեցավ ` շների կռիվ , որը  շատ այգիներում էի հանդիպել , բայց որը հիմք  հանդիսացավ ինձ համար նոր բացահայտումների :Կռվի ժամանակ   ընկավ և վնասվեց նկարներից մեկը:  Քանի դեռ   նկարիչը փորձում էր քշել շներին,  մոտեցավ մոտ 30 տարեկան երիտասարդ , որ դնի նկարը  տեղում:Երիտասարդը, որքանով հասկացա, չէր եկել նկարները  նայելու , այլ ուղղակի անցնում  էր այդ կողմով:Մի քիչ զարմացա  ,իհարկե,  այդ ժամանակ , որ մարդիկ անտարբեր չեն: Նա վերցրեց  նկարը , նայեց  ,  հետո սկսեց զննել մնացածը ու հետաքրքրվել դրանցով: Ես հասկացա , որ  շատ մարդկանց հետաքրքում են  նկարները և նրանք փնտրում, գտնում են դրանք, շատերին էլ հետաքրքրում են, մինչդեռ նրանք չեն գիտակցում, պարզապես անցնում են, գնում`տարված առօրյա խնդիրներով: Ես գրեթե համոզված եմ , որ  եթե  նկարն   ընկած չլիներ ,երիտասարդը չէր էլ նկատի այն, բայց  մի բանում վստահ եմ , որ նա  սիրում է նկարներ,նրան հետաքրքիր են նկարները ,որը գիտակցեց հենց այդ  ժամանակ:

P.S Եղե՛ք ուշադիր , փնտրե՛ք այն , ինչ ձեզ  իրականում  պետք է !!


 

3

5

1258

  • Lusi♥♥♥
    2012-03-19 16:12:58
    (լավ) (լավ)
  • Shushka
    2012-03-19 16:14:50
    ԵԼԻ ՄԵՐՍԻ
  • Ani✿
    2012-03-19 16:16:35
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • (ړײ)MASH(ړײ)
    2012-03-19 16:20:54
    (լավ)
  • Shushka
    2012-03-19 17:00:57
    :) :) :) :)