Copy SMS

Չինական բուրգեր

Չինական բուրգեր - բուրգեր , պատմություն , առեղծված


  Չինաստանը աշխարհին հայտնի է իր բազմաթիվ հրաշալիքներով և առաջինը դրանցից թերևս մեծ պարիսպն է, ինչպես նաև Պեկինի այգիները, Շանհայի երկնաքերերը, Լոյանի տաճարները և թվում է վոր արդեն ամեն ինչ ուսումնասիրված է Չինաստանում, քանզի արդեն 21-րդ դարն է:Սակայն պարզվում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ, և Չինաստանի հենց կենտրոնում, Սիան քաղաքի մոտակայքում սփռված են մի քանի հարյուրի հասնող, տարբեր չափերի և ձևերի բուրգեր:


 Առաջին հիշատակումը դրանց մասին եղել է 1912թ-ին, երբ երկու առևտրականներ աշխարհին հայտնեցին Չինաստանում տեսած վիթխարի շինությունների մասին, որոնք նման էին բուրգերի: Ըստ նրանց դրանք 8-ն էին, և ամենաշատը նրանց վրա տպավորություն էր թողել դրանցից ամենամեծը, որի բարձրությունը գնահատում էին ավելի քան 300 մ, իսկ կողմերի երկարությունը 500մ, և այսքանով արդեն այն 2 անգամ մեծ է Քեոբսի բուրգից:


  Բուրգերի հաջորդ ականատեսը եղել է ամերիկացի մի օդաչու, որի ուշադրությունը1945թ-ին  թռիչքի ժամանակ գրավել է մի մեծ և փայլող բուրգատիպ կառույց, որը ըստ նրա այնպիսի լույս էր արձակում կարծես մետաղից լիներ,  կամ որևիցէ յուրահատուկ քարից:


  Այդ պատմությունը, սակայ շուտով մոռացվում է առ այն պահը, երբ 1994թ-ին մի գերմանացի ճանապարհորդ մեկնում է այնտեղ և սեփական աչքերով տեսնում այդ հրաշք կառույցները: Նա նույնիսկ դրանց մասին գիրք է գրում, սակայն այդ գիրքը չի բավարարում մարդկանց հետաքրքրությունը, քանզի նույնիս նկարներ չի պարունակում իր մեջ: Եվ մինչև օրս տարբեր վարկածներ են առաջ քաշվում բուրգերի հետ կապված:Այս ընթացքում մի քանի հոգու է հաջողվել տեսնել բուրգերը և ըստ նրանց դրանք հիմնականում քողարկված են ծառերով, որպիսի ինչքան հնարավոր է բուրգի տպավորություն չթողնեն: Google earth-ի նկարներից երևում է, որ դրանց շրջակայքում մեծ թվով էլեկտրակայաններ են տեղակայված, միգուցե հենց բուրգերն էլ հանդիսանու՞մ են էլեկտրականության աղբյուրը:Իսկ ինչ վերաբերվում է դրանց կառուցման ժամանակաշրջանին ,նույնպես ստույգ տվյալներ չի հաղորդվում, և ենթադրվում է, որ դրանք եգիպտական բուրգերից ավելի հին են, քանզի ի տարբերություն վերջիններիս, շեղում ունեն միջօրեականների նկատմամբ, և դա հիմք է տալիս եզրակացնելու, որ կառուցվել են դեռևս այն ժամանակ, երբ երկրի առանցքը այժմյան դիրքում չէր գտնվում:


 Բուրգերին առնչվող շատ տեսակետներ կան, սակայն պարզ է միայն մի բան, որ Չինաստանի իշխանությունները անհայտ պատճառներով այն խնամքով թաքցնում են և շատ կծկտուր տեղեկություններ հաղորդում դրանց մասին:

Չինական բուրգեր - բուրգեր , պատմություն , առեղծված

Չինական բուրգեր - բուրգեր , պատմություն , առեղծված

Չինական բուրգեր - բուրգեր , պատմություն , առեղծված

Չինական բուրգեր - բուրգեր , պատմություն , առեղծված

7

0

2684