‹‹Արդարացված խախտումներ››
Երբ մտածում ես օրական քանի կանոն ես ‹‹խախտում›› ,ապա աշխատավարձդ չէր բավականացնի եթե փոխհատուցեիր : Եթե կարող ես մի բան անել առանց օրենքը շրջանցելու` ինչու չանես: Երբեմն մտածում եմ նման մարդիկ ինքնահաստատման խնդիր ունեն, բայց երբ նույն կոնտեքստում դիտում եմ ինձ, ապա ամեն կերպ փորձում եմ արդարաձնել ինձ կամ էլ խոստովանել, որ խախտում եմ արել`չհասկանալով անելու իմաստը:Չեմ ուզում խորանալ ,չեմ ուզում խոսել կենցաղում արդեն ամենօրյա դարձած ‹‹խախտումների›› մասին:Կան առավել մեծ‹‹ խախտումներ››: Երբ մարդկային բոլոր արժանիքները դադարում են արժեք լինելուց, երբ շփման մեջ առաջնային է, որքան կա գրպանումդ, երբ ‹‹մեծությունները ›› ոտնահարվում են քանի որ նրանց կարծիքը համապատասխան չէ ‹‹ստանդարտներին››: Այստեղ արդեն կանոնները անզոր են: Ավելին ինչ կանո՞ն , սա արդեն դեմ է բարոյականությանը: Սրանք արմատախիլ եղած ծառեր են , որ թվում են զորեղ, բայց սնվում են ազորությամբ:Արդեն հաշտվել եմ այդ մտքի հետ , որ սրանք անպատասխան հարցեր են ու անընդհատ դժգոհել էլ չեմ ուզում:
Գովելի է միայն այն , որ կան դեռ բացառություններ : Բացառություններ, որ կարող են փոխել , վերականգնել կամ առհասարակ ձևավորել նոր մոտեցումներ խնդիրների լուծման համար: Հետաքրքիր է , բայց կարծում եմ պետք են ‹‹խախտումներ››:Բացի այդ չափից դուրս ճշտությունը մեր կյանքը անհետաքրքիր կդարձներ:Ուստի ‹խախտումներ› զուտ կյանքը ‹‹հետաքրքիր ›› դարձնելու համար …ներելի են J:
Lusi♥♥♥
2012-03-19 16:04:12Shushka
2012-03-19 16:06:02Lusi♥♥♥
2012-03-19 16:06:39VillaMariam
2012-03-19 16:07:37Shushka
2012-03-19 16:14:31