Աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը
Ինչպես հաղորդում է France Football-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի 24 ամյա հրաշամանուկ հարձակվող Լեոնել Մեսսին դարձել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը աշխարհում: Ֆրանսիական պարբերականը այս անգամ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ հաշվել է նաև նրանց բոնուսային գումարները:
Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 33 միլիոն եվրո: Մեսսին 10.5 մլն եվրո ստանում է թիմային պայմանագրի կետից և ևս 1.5 մլն եվրո, որպես բոնուսային գումար թիմում լավ հանդես գալու համար: Մնացած 21 մլն եվրոն Մեսսին ստանում է տարբեր գովազդային համաձայնություն եկած ընկերություններից (Օր.` Adidas):
Երկրորդ տեղում է գտնվում Անգլիայի հավաքականի նախկին էքս-կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը, ում տարեկան եկամուտը կազմում է 31.5 մլն եվրո: Գումարի մեծ մասը` 26 մլն եվրոն Վիկտորիա Բեքհեմի ամուսինը վաստակում է գովազդային հոլովակներում նկարահանվելուց, իսկ մնացած 5.5 մլն եվրոն ստանում է «Լոս Անջելես Գելեքսի»-ում հանդես գալու համար:
Եռյակը փակում է Պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն, ում տարեկան ընդհանուր աշխատավարձը կազմում է 29.2 եվրո: Վերջինիս աշխատավարձի 15.5 մլն եվրոն նա ստանում է «Արքայական ակումբից» դուրս:
LUSINE777
2012-03-20 19:30:18MessiMariam97
2012-03-20 19:40:00helenaBarcelona
2012-03-20 23:34:39MELINE(((BARCA
2012-03-20 23:34:46MessiMariam97
2012-03-20 23:35:06MessiMariam97
2012-03-20 23:35:07Areg77
2012-03-22 13:55:32VAHE96
2012-03-29 22:52:59