Մեծ Բրիտանիա
Ընդհանուր տարածքը244,111 կմ2 : Բաժանված է4 վարչաքաղաքական, պատմական մարզերի` Անգլիա(մայրաքաղաքը` Լոնդոն), ՈՒելս (մայրաքաղաքը` Քարդիֆ), Շոտլանդիա (մայրաքաղաքը` Էդինբուրգ) և Հս. Իռլանդիա (մայրաքաղաքը` Բելֆասթ):
Ձմեռ գրեթե չի լինում: Օդի ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 0°C-ից ցածր: Հունվարին Լոնդոնում միջին ջերմաստիճանը +4°C է,իսկ հուլիսին` +18°C: Տարվա 300 օրը Մեծ Բրիտանիայում անձրև է գալիս:Ամենախոշոր քաղաքներն են` Լոնդոնը (7,5մլն մարդ), Բիրմինգեմ(940,000), Գլազգո(655,000),Շեֆիլդ(500,000), Լիվերպուլ(450,000), Էդինբուրգ(421,000), Մանչեսթեր(400,000), Բելֆասթ(280,000),Քարդիֆ(272,000): Բնակչության 92%-ը բնակվում է քաղաքներում:

Բրիտանացիների բնավորեւթյան մի քանի յուրահատկություններ
Բրիտանացին քաղաքավարի է,համեստ է ու հարգալից մտերիմների հանդեպ: Խաղաղ բնավորություն ունի և ավել կամ պակաս բարեհամբույր է` կախված ծննդավայրից: Նրան բնորոշ է նրբանկատություն, ձեռներեցություն և,ամենակարևորը, անկախության զգացումը: Շատախոսությունը համարում է անդաստիարակության նշան: Բրիտանացու ազնիվ խոսքին պետք է հավատալ: Նա նաև ճշտապահ է և հարգում է օրենքներն ու ավանդույթները:
NONA
2012-03-20 17:28:09♥AreviK♥
2012-03-20 18:04:36DARK SIDE OF THE SUN (LINA)
2012-03-20 17:30:09LUSINE777
2012-03-20 17:32:14susie
2012-03-20 17:35:51♥AreviK♥
2012-03-20 17:40:12ღღღ LILUSHIK ღღღ
2012-03-23 13:10:18