Copy SMS

Պեպեն կարող է որակազրկվել 12 խաղով

Պեպեն կարող է որակազրկվել 12 խաղով - պեպե,  մրցավար, որակազրկվել, ֆուտբոլԻսպանիայի առաջնության 28-րդ տուրում կարմիր քարտերի առատությամբ աչքի ընկած և 1:1 հաշվով ավարտված «Վիլյառեալ»-«Ռեալ» հանդիպման կրքերը դեռևս չեն մարել: «Արքայական ակումբի» պաշտպան Պեպեն ևս կարող է որակազրկվել, այն էլ` 12 խաղով` մրցավար Ռոմերո Պարադասի հասցեին հնչեցրած մեղադրական ու վիրավորական խոսքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Պարադասը կարմիր քարտ էր ցույց տվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, պաշտպան Սերխիո Ռամոսին, ում համար սա 300-րդ հանդիպումն էր, և կիսապաշտպան Մեսուտ Օզիլին: Ավարտական սուլիչից հետո Պեպեն հարձակվել է մրցավարի վրա, վիրավորել ու հայհոյել նրան, ինչի համար ևս արժանացել է կարմիր քարտի: Նմանատիպ արարքի համար իսպանական Պրիմերայում պատիժը սահմանվում է որակազրկմամբ` 4-12 խաղով: Մոտ օրերս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կքննարկի այս միջադեպը և որոշում կկայացնի:


Սիրով ԲԱրսայի  ֆան`MessiMariam

4

22

1015

  • mari96
    2012-03-22 15:07:11
    Մարիամ յան ֆուտբոլ սիրում ես՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ :O :O
    • MessiMariam97
      2012-03-22 15:10:42
      հա շաաաաաաատ
      • mari96
        2012-03-22 15:14:59
        ԻՍԿ ԽԱՂՈՒՄ ԵՍ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
      • MessiMariam97
        2012-03-22 15:24:59
        Չէ, ճիշտն ասած խաղալ չգիտեմ :'( :'( :'( :( :( :(
  • Armenian Selfish Girl (Ma$#)
    2012-03-22 15:26:48
    վաայ Մար նկարդ ինչ լավն էր,,,,, (լավ)
  • iloveyou
    2012-03-22 15:27:50
    ճիշտ են արել ,,տեղնա իրանց (լավ) չեմ սիրում ռեալի կռիս խաղացողներին
  • ℬaℛℂℯℒℴℕ❣Ŝta
    2012-03-22 15:30:13
    ռեալը մեկ անգամ ևս մեկ անգամ ապացուցեց որ անպարտելի չէ...պեպեն անշուշտ պետք է որակազրվի (լավ) ԲԱՐՍԱ ԱՌԱՋ :)
    • iloveyou
      2012-03-22 15:34:21
      10000000000000000% Լիդուշ ջաաաաաաաաան
  • Sherlock
    2012-03-22 15:48:36
    Ռամոսին տալ պետք էր, Օզիլին որ հանեց, մեջքը կոտրեց ռեալի, իմ կարծիքով այդպիսի դեպքերում դեղին են տալիս, բայց դե ոչինչ ոչ ոքին էլա թիմի համար, ուղղակի միուս խաղին առանց Առանց ՌԱմոս Առանց Օզիլ, դժվար կլինի, իսկ Պեպեն (:| ես իրա բառերը կարդացել եմ, ճիշտ էլ ասելա, սուդյան իրոք լավ չէր վարում, չտվեց Ռուբեն կարմիրը, շատ հաճախ զիջում էր Վիլլառեալին: Դե ինչ այսքանը: Հուսով եմ չենք կռվի ;) սա իմ կարծիքն է
    • MessiMariam97
      2012-03-22 15:50:38
      ես էլ եմ հուսով, որ չենք կռվի, դրա համար էլ քոմենթ չեմ գրում
      • Sherlock
        2012-03-22 15:51:50
        բա ես ինչ էր, :D դե իհարկե, կռվել պետք չէ, Ուղղակի ասա քեզ դուր եկավ երեկվա մրցավարական կազմը, արի դու քո կարծիքը գրի ուղղակի առանց վիրավորելու հանգիստ քննարկենք օկ Մարիամ ջան՞
      • MessiMariam97
        2012-03-22 15:56:46
        եղավ., ճիշտն ասած կռվելու հեչ նպատակ չունեի ես պոստը սարքելուց, իսկ ինչ վերաբերումա խաղին, անկեղծ ասած թե մրցավարը ու թե խաղացողները իրենց մեղքն ունեին
      • Sherlock
        2012-03-22 15:59:08
        Ես ել առանձնապես կռվելու հավես չունեմ մանավանդ որ գիտակցում եմ մի քանի օրից դասերը սկսում են :) բայց դե խաղացողների մեղքը նրանումա որ իրանց չզպեցին, դե մրացավարն էլ իրան դրել էր շատ խստի տեղ, ու ափր ցփր դեղին ու կարմիր էր տալիս (:|
      • MessiMariam97
        2012-03-22 16:01:11
        լավ էլի դասերի մասին մի հիշացրու, :( :( իսկ ինչ վերաբրումա խաղին իմ ասածն էլ էր էդ
      • Sherlock
        2012-03-22 16:02:35
        (լավ) տեսար Մարիամ ջան առանց կռվելու նորմալ քննարկեցինք, հուսով եմ միշտ սենց կլինի (լավ) (ծաղիկ)
      • MessiMariam97
        2012-03-22 16:05:41
        ես էլ են հուսով (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • helenaBarcelona
    2012-03-23 15:42:14
    բայց տեղն ա պեպեին զզվում եմ դրանից