Copy SMS

Խաղաղություն

Խաղաղություն - Խաղաղություն , զինաթափում , պատերազմ


 Այս նշանը կարելի է հանդիպել շատերի հագուստի կամ այլ իրերի վրա, կամ զարդերի տեսքով, բայց քչերը գիտեն նրա ստեղծման իրական պատմությունն ու նշանակությունը:


 Տարբեր բացատրություններ կան նրա իմաստի վերաբերյալ, և դրանցից ամենատարածված կարծիքն թերևս այն է, որ նշանի վրա պատկերված է աղավնու թաթի հետքը: Այս վարկածը համահունչ է նշանի իմաստի տրամաբանությանը, քանի որ այն իսկապես խաղաղություն է խորհրդանշում, սակայն այնուամենայնիվ հեռու է իրականությունից: Կա կարծիք, որ այն պարզապես թևերով հրթիռի պատկեր է, որին փակել են օղակով: Էլի բազմաթիվ բացատրություններ կան, սակայն  այս ու այն կողմ չնկնենք և տեսնենք թե ինչ է այդ մասին ասում հենց նշանի հեղինակը: Նա անգլիացի նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլտոմն է, որի ստեղծած այս նշանը դարձել է խաղաղության համար պայքարի խորհրդանիշ:


  Նշանի ստեղծման պատվերը եղել է 1958թ-ին  միջուկային զինաթափման համար պայքարողների կողմից:Բրիտանիայի թագավորական արվեստի քոլեջում 1958թ-ի փետրվարի 21-ին հայտարարվեց մրցույթ լավագույն լոգոի համար; Եւ արդեն նույն տարվա գարնանը այսպես ասած "խաղաղության խաչը" հայտնի դարձավ աշխարհին, որի պատկերով դրոշակները ձեռքներին մարդիկ դուրս էին գալիս երթերի միջուկային զինաթափման համար պայքարելու:


 Հեղինակը ասում է, որ լոգոի վրա ոչ մի աղավնու թաթ կամ հրթիռ չի պատկերված, այլ նա փորձել է պատկերը ստանալու համար իրար միացնել այս երկու տառերը N և D "Nuclear Disarmament"- միջուկային զինաթափում:


 Շատ արագ տեմպերով "peas"-ը տարածում գտավ ամբողջ աշխարհով, և 60-ականներին ընկավ հիպպիների ձեռքը: Այնքան լայն կիրառում ունեցավ այն հիպպիների շրաջանում, որ մի որոշ ժամանակ անց սկսվեց ասոցացվել հենց այդ շարժման հետ: այդ տարիներին հաճախ նշանը համադրվում էր այս գրությունը-"make love, not war":  


  Տարբեր թվականներին այս լոգոն կարելի էր հանդիպել այն վայրերում կամ քաղաքներում, շենքերի պատերին որտեղ պատերազմի վտանգ կար կամ պատերազմական գործողություններ էին իրականացվում:90-ականներին այն հաճախ պատկերվում էր Բեռլինի քանդված պատին :


 Անցել են շատ տարիներ և խաղաղության խաչը կորցրել է իր նախկին նշանակությունը, և երիտասարդների շրջանում այն ընկալվում է, որպես  հագուստի կամ զարդերի համար դիզայներական ինչ որ էլեմենտ, և մարդկանցից քչերը, որոնք կրում են այն, գիտեն նրա իրական նշանակությունը:


  Ներկա պահին աշխարհի շատ անկյուններում դեռ չեն դադարել պատերազմները, և "խաղաղության խաչը" դեռևս արդիական է այն բոլոր մարդկանց համար ովքեր շարունակում են պայքարել հանուն խաղաղության:

Խաղաղություն - Խաղաղություն , զինաթափում , պատերազմ

Խաղաղություն - Խաղաղություն , զինաթափում , պատերազմ

Խաղաղություն - Խաղաղություն , զինաթափում , պատերազմ

12

15

2642

  • Vika
    2012-03-21 23:07:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Footballist
    2012-03-21 23:08:43
    (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 卍Էրո卐
    2012-03-21 23:14:05
    լավ պոստեր ճիշտ ասած ես չգիտեյ  սրա մասին սակայն այս նշանը ինչոր վատ բանի հետեյ ասոցացնում
  • 卍Էրո卐
    2012-03-21 23:14:33
    լավ պոստեր ճիշտ ասած ես չգիտեյ  սրա մասին սակայն այս նշանը ինչոր վատ բանի  հետեյ ասոցացնում
  • Lusi
    2012-03-21 23:23:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Rob
    2012-03-21 23:41:33
    ԻՆՁ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼԱ ԵՍ ՆՇԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>ՈՒ ԵՍՕՐ ԻՄԱՑԱ<ՄԵՌՍԻԻԻ (լավ) (լավ) (լավ)
  • Sherlock
    2012-03-21 23:49:50
    (լավ)
  • ガイーヌ
    2012-03-22 00:22:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Armine
    2012-03-22 11:54:41
    շատ հետաքրքիր էր,,, շատ էի տեսել,,բայց չէի հասկանում,,չնայած աղավնին աղավնին գիտեմ ,որ խաղաղության խորհրդանիշնա (ծաղիկ) (ծաղիկ)
  • Knarik
    2012-03-22 11:57:45
    Անկեղծ ասած ես էդ նշանը առաջին անգամ եմ տեսնում (:|
  • TaTeV
    2012-03-22 12:03:52
    Շաաատ եմ սիրում էս նշանը......... երևի բոլոր տետրերիս մեջ նկարած ունեմ............ բայց որպես նշանի ստեղծողներ հիպպիներին գիտեի.... մտածում էի իրանց ստեղծածնա....... նշանակությունն էլ գիտեի որպես խաղաղության խորհրդանիշ........ էսօր լիքը նոր բան իմացա...................ապրես Վահե ջան..... շատ լավ ու օգտակար պոստ էր (բռավո) (բռավո)
  • Armenian Selfish Girl (Ma$#)
    2012-03-22 13:53:18
    վաաայ ՎԱՀ ջան մերսի շաատ... որ չմերժեցիր խնդրանքս, սարքեցիր էս պոստը, ես նշանը շատ էի սիրում, ու ինչ որ չափով գիտեի նրա մասին.... քո շնորհից, նոր ու ավելի հետաքրքիր տեղեկություններ իմացա...... Peace, Love, Art... ես շատ սիրուն նկարներ եմ նկարում այս թեմաներով..... (լավ) (լավ) (լավ)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-03-23 13:18:24
    (լավ) (լավ)