Copy SMS

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը - Ուիթնի Հյուսթոն, երգչուհի, մահ

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհին մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից:

Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան:

Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:


Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը - Ուիթնի Հյուսթոն, երգչուհի, մահ
Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը - Ուիթնի Հյուսթոն, երգչուհի, մահ

9

12

2147

  • Mr.Unknown
    2012-03-23 09:20:34
    վայ քու....փող ունեիր ապրեիր քո համար (դեմք) (դեմք)
  • ^_^ Avagyan K..
    2012-03-23 12:18:21
    ինքն իրա գլուխը կերավ
  • TiTiZ gIrL (SoFi)♥
    2012-03-23 13:40:49
    անխելք մարդ.....համ փոխ ուներ համ սիրված ու ճանաչված էր (դեմք) ու ինչ ապուշություն արեց......իսկականից ստեղ են ասել ինքը իրա գլուխը կերաց
    • Davo95
      2012-03-23 13:43:48
      դե ամեն մարդ մի ձևա էլի մտածում (օգո)
      • TiTiZ gIrL (SoFi)♥
        2012-03-23 13:47:18
        բայց դե ինչ պիտի մտածեր որ իրան սենց կործաներ
      • Davo95
        2012-03-23 13:51:00
        Էն ինչ որ մտածում են անխելքները :)
  • Աննա Ավագյան
    2012-03-23 13:50:41
    տենաս ետ մարիխունայի մեջ ինչ կա որ դրա պատճառով իրանք իրենց սպանում են
    • Davo95
      2012-03-23 13:51:50
      Դե հիմա փորձում դուրները գաիսա ու տենց էտում են դժոխք ....
  • AlEx 3MScM
    2012-03-23 14:44:59
    շատ ճանաչվածներ սենցեն էլի գնում (վատ)
    • Davo95
      2012-03-23 14:47:00
      100%
  • Marish*****
    2012-03-23 14:51:00
    իրոք, իրա անխելքության պատճառով ինքը մահացավ
  • Knarik
    2012-03-23 16:37:11
    Ափսոս :(