Copy SMS

Կոմայից դուրս գալուց հետո Մուամբան հարցրել է...

Կոմայից դուրս գալուց հետո Մուամբան հարցրել է, թե ինչպես է ավարտվել խաղը:

Կոմայից դուրս գալուց հետո Մուամբան հարցրել է... - Կոմա,  Մուաբա,  հայր«Բոլտոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով «Տոտենհեմի» հետ խաղի ընթացքում կաթված է ստացել և հայտնվել Լոնդոնի սրտաբանական հիվանդանոցում, դուրս է եկել կոմայից և անգամ շփվել է բարեկամների հետ:

Ինչպես պատմում է ֆուտբոլիստի ընկերներից մեկը, գիտակցության գալուց անմիջապես հետո Մուամբան հարցրել է. «Ինչպե՞ս ավարտվեց «Տոտենհեմի» հետ հանդիպումը»: Եվ երբ նրան ասել են, որ մրցավեճը ոչ-ոքի հաշվի ժամանակ դադարեցվել է, Մուամբան հարցրել է պատճառը: Ֆաբրիսի հայրը պատասխանել է. «Դու ես պատճառը»: Այս մասին գրում է «Mirror»-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Տոտենհեմ»«Բոլտոն» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Մուամբան ընկել էր խոտածածկին: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նրա սիրտը կանգնել էր, և բժիշկները կաթված էին կանխորոշել:


Սիրով  Բարսայի  ֆան`MessiMariam

6

0

912