Copy SMS

Մեզ Բացակա Չդնեք...Ավո...

Մեզ Բացակա Չդնեք...Ավո... - Մոնթե Մելքոնյան, հետաքրքիրՄոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում Եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակին`կարճ ժամանակում դարձավ նրա Ղեկավարներից մեկը:1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի գործողությունը,որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով:Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից:Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը:Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը:Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ:Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոսկոչմանը: Ղարաբաղյան պատերազմի հերոս,ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ,ՀՀ Ազգային հերոս,Ուրարտագետ,հայ դատի և Արցախյան ազատամարտի նվիրյալ:1991թ. սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական ջոկատի հրամանատար:

Փա՜ռք հայոց բոլոր վրիժառուներին,փա՜ռք մեր բոլոր նահատակներին:

6

21

2960

  • Armenian Selfish Girl (Ma$#)
    2012-03-24 21:02:22
    իրա մասին քիչ թե շատ գիտեի.......
    • Nersisyan
      2012-03-24 21:04:21
      Իրա մասին երևի տենց հայ չկա որ չիմանա...Ամոթելա որ չիմանա...
      • Armenian Selfish Girl (Ma$#)
        2012-03-24 21:05:30
        գիտես \"աբիդնին\" որնա՞..........որ քո պոստը շատ քչերը կնայեն, իսկ մեսսին ոչ մեկ բաց չի թողնում
      • Sherlock
        2012-03-24 21:06:30
        (բռավո) (բռավո)
      • Nersisyan
        2012-03-24 21:13:54
        պետքա ձգտել տարածել էսպիսի նյութերը սերնդի շրջապատում....Մարդկանց քիչա սա հետաքրքրում որովհետեվ իրանք սենց նյութեր գրեթե չեն տեսել...թէ հեռուստատեսությամբ,թե համացանցում,թե զլմ-ներում սենց նյութերը հազվադեպ...իսկ մեսսին ամեն տեղ էլ կա ամեն տեղ իրա վիդեոներնա,իրա խաղը:Լավա որ մեր ազգը զարգանումա ֆուտբոլի առումով ու իրան հետաքրքրումա Մեսսին,բայց չպիտի էն կարգի հետաքրքրի որ իրա համար մեսսին դառնա իդեալ:մեր ազգը ունի բավարար մարդիկ որոնք յուրաքանչյուրիս համար կարա իդեալ ծառայի...
      • Armenian Selfish Girl (Ma$#)
        2012-03-24 21:28:30
        հաաա շատերը կամ,,,,, հայրենասիրության մարմնացումա էս մարդը, ու էլի շատ շատերը.......... հիմա շատերնա ասում են \"ես հայրենասեր եմ, թող պատերազմլինի ես կգնամ\" բայց ետ զենգով չի որոշվում էլի ցածրագույնն արջեքներ կան որ պետքա հիշվեն
      • Nersisyan
        2012-03-24 21:39:39
        էտ շատերը կան որ ասում են պատերազմ լինի ես կգնամ,բայց որ լինի կգնան՞:ինչ վերաբերվումա ցածրագույնին՝չի կարելի էսպիսի արժեքները դասել ցածրագույնի շարքին...բայց բարձրագույնին հասնելու համար նախ պետքա հասնել ցածրագունին...իսկ ցախրագույնին հասնելու համար պետքա հարգել ազգայինը,ազգը ու պատմությունը...
      • Armenian Selfish Girl (Ma$#)
        2012-03-24 21:42:57
        ոնց ասիր,,, քո նման մտածողները քիչ են
  • 卍Էրո卐
    2012-03-24 21:05:52
    լավ պոստա բայց ասեմ որ եղելա Մոնթեյի մասին պոստ
    • Copy Sheriff (Ma$#)
      2012-03-25 12:13:13
      բայց սենց գրառումները երբեք էլ ավելորդ չեն լինում ;)
      • 卍Էրո卐
        2012-03-25 16:04:02
        ինչ ես այսպիսի բանեմ ասել ;)
  • lanaas
    2012-03-24 21:08:56
    saat lavna u hetaqrqira (բռավո) (բռավո)
  • raz.raz2012
    2012-03-25 01:23:08
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Sargsyan...
    2012-03-25 01:23:32
    (լավ) (լավ) (լավ)
  • Armine
    2012-03-25 11:44:02
    միայն մի բան կարող եմ ասել ղոնարհվում եմ (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) նրա անունը արդեն ամեն ինչ ասում է O:) O:) O:)
  • Armine
    2012-03-25 13:01:12
    ԵՏԵ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ ԿՇՐՋԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ ` ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ http://www.youtube.com/watch?v=VUq5WvHTg5o շատ լավ երգա
    • Nersisyan
      2012-03-25 17:18:56
      շնորհակալ եմ երգի համար...
  • Armine
    2012-03-25 19:07:52
    շատ եմ սիրում Մոնթեի երգը,,, ու այն ամենը ինչ նրա հետա կապված սիրով կարդում եմ ու լսում
    • Nersisyan
      2012-03-25 19:15:38
      իրա մասին գիրք կա իրա զինակիցնա գրել եթե չեմ սխալվում Ասպրամ Ծառուկյանը :Հուշերա հերոսի կյանքից խորհուրդ կտամ կարդալ...
      • Armine
        2012-03-25 19:18:04
        մերսի կփնտրեմ,,,,,,իսկ ձեր պոստերը հայրենասիրական են ու շատ հետաքրքիր վերնագրված O:) O:) O:)
      • Nersisyan
        2012-03-25 19:19:03
        Շնորհակալ եմ...