Copy SMS

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն Բոնապարտ - Նապոլեոն, հետաքրքիրՆապոլեոն Բոնապարտ իմ ամենասիրելի երեք զորավարներից մեկը, Իսկ մյուս երկուսն են Դավիթ-Բեկ, Չինգիս Խան: Իմանանք Նապոլեոն Բոնապարտի պատմությունը:

Մ

Մանկություն

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում: Կորսիկան երկար ժամանակ գտնվում էր Գենուեզյան հանրապետության տիրապետության տակ: 1755թ. Կորսիկան տապալեց Ջենովայի իշխանությանը և այդ ժամանակվանից փորձեց ստեղծել ինքնուրույն պետություն տեղի հողատիրոջ` Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ, որի քարտուղարն էր Նապոլեոնի հայրը: 1768թ.–ին Գենուեզյան հանրապետությունը իր իրավունքները Կորսիկայի նկատմամբ վաճառեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV - ին: 1769թ.-ի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և Պաուլին արտագաղթեց Անգլիա: Նապոլեոնը ծնվեց այդ իրադարձություններից 3 ամիս անց: Պաուլոն մինչև 1790 ական թվականները մնում էր Նապոլեոնի կուռքը: Նապոլեոնը Կառլո Բոնապարտի և Լիտիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից երկրորդն էր, որոնցից 5-ը մահացել էին մանուկ հասակում: Ընտանիքը ազնվացեղ էր և ապրում էր կղզում 16-րդ դարի սկզբերից: Բոնապարտի հայրը, անկախ նրանից, որ Կորսիկայի սահմանադրության կազմողներից մեկն ինքն էր, ընդունեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որպեսզի հնարավորություն տա իր երեխաներին կրթություն ստանալ Ֆրանսիայում: Դա օգնեց նրան հասնելու Ֆրանսիայի բարեհաճությանը: 1791թ.-ին Կառլը ստացավ ասսեսորի պաշտոն և դարձավ Կորսիկայի պառլամենտից ազնվականների ներկայացուցիչը Փարիզում:

Պատանեկություն

Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բոնապարտին հաջողվեց ապահովել իր ավագ որդիներ՝ Ժոզեֆի և Նապոլեոնի համար թագավորական թոշակ ուսումը շարունակելու համար: Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, իսկ Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա: 1788թ. դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնը իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով: Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին:

Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից և հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում: Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին:

«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց: Նա այստեղ էլ ընկերներ չուներ: Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ:

1785 թ. փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնը իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը: Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում արդեն լեյտենանտի կոչմամբ: 1788 թ. հունիսին նրան տեղափոխում են Օքսոն, որ օգնի մորը և զբաղվի 11-ամյա եղբոր` Լուիի դաստիրակությամբ:

Ռազմական կարիերայի սկիզբը

1785 թ.-ին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և գնում է բանակ պոռուչիկի աստիճանում: 1788թ.-ին նա ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, որը ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը: Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով: Նապոլեոնը չհամաձայնվելով զայրացած դուրս է գալիս Զաբոռովսկու մոտից, ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան: Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր:

Վերելքը

1789թ. արձակուրդ վերցնելով նապոլեոնը մեկնել է Կորսիկա: Այնտեղ նա իմացել է Ֆրանսիական հեղափոխության մասին, որը նա վերապահորեն ընդունել է: 1793թ. Կորսիակ վերադարձած պաոլին հայտարարեց Կղզու Ֆրանսիայից անջատման և անկախության մասին, ինչը Նապոլեոնը գնահատեց որպես Ֆրանսիական հեղափոխության իդեալների դավաճանություն և հրաժարվեց Պաոլիին աջակցելուց` վերադառնալով Ֆրանսիա: 1793թ. սեպտեմբեր- դեկտեմբեր աչքի է ընկել անգլիացիներից Տուլոն քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու գործում, որի համար 1794թ. հունվարի 14-ին ստացել է բրիգադային գեներալի կոչում (24 տարեկան հասակում):

Տերմիդորի հեղաշրջումից հետո (1794թ. հուլիսի 23) Նապոլեոնը յակոբինյան առաջնորդներ` Մաքսիմիլիան և Օգյուստեն Ռոբեսպիերների հետ իր կապերի պատճառով որոշ ժամանակով պաշտոնաթող է արվում, սակայն նրան հաջողվում է ապացուցել տերմիդորականների նկատմամբ իր հավատարմությունը` ճնշելով 1795թ. հոկտեմբերի 5-ին (վանդեմիերի 13-ին) ռոյալիստների խռովությունը: Դրա շնորհիվ 1796թ. փետրվարի 23-ին նշանակվում է Իտալական բանակի հրամանատար: Ռազմաճակատ մեկնելուց առաջ ամուսնանում է Ժոզեֆինա Բոգարնեի հետ: 1796-97թթ. մի շարք ճակատամարտներում գլխովին ջախպջախում է Սարդինական թագավորությանև Ավստրիայի կայսրության զորքերը` ձեռք բերելով Ֆրանսիական հանրապետության լավագույն զորավարներից մեկի հռչակը:

Ռուսաստանի հետ ձախողված դաշինք

Հարկ է նշել, որ Նապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր դաշինք հաստատել Ռուսաստանի հետ: Ողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիան բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ Ցամաքային Եվրոպայի կյանքում: Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ուժ ունեցող կայսրության հետ: Անգամ մի անգամ Նապոլեոնը Ավստրիական Կայսրությունը համեմատեց պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն:

Իսկ ահա Անգլիան մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը: Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային: Ուստի Նապոլեոնի հետ գլխավոր խնդիր էր` անպայման հասնել դաշինքի կնքմանը Ռուսաստանի հետ` ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան:

Նապոլեոնը փորձեց մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել Պավելի հետ, որին սակայն սպանեցին հենց ռուսական իշխանները` թույլ չտալու համար Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը: թագաժառանգ Ալեքսանդրի գիտությամբ ու համաձայնությամբ` Պավելը սպանվեց, ու Նապոլեոնի ծրագրած դաշինքը չհաստատվեց:

6

3

2865

  • ガイーヌ
    2012-03-27 19:56:36
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • POQRIK HRASHQ
    2012-03-28 01:17:38
    ՆԱպալեոն Բոնապարտը մի խոսք ունի հրաշալի, ահնար է հզոր պետություն առանց մաթեմատիկայի: նենց չի էլի,որ ես մաթեմատիկոս եմ,,ուղղակի մեր բաց դասին դա պետք է ես ասեմ,,,դրա համար էլ հյիշում եմ, , :) :) :) :)
    • vahe001
      2012-03-28 14:55:39
      Մաթեմաթիկան պետք է ուղեղի զարգացման համար, եթե մաթեմաթիկա գիտես կարող ես անե ամեն ինչ