Copy SMS

Սպասիր քո հոգին էլ կջերմանա

Սպասիր քո հոգին էլ կջերմանա - հոգի, խոսքեր


Բացում ես տան դուռը, դուրս գալիս մի փոքր շրջելու գիշերով կամ ինչպես հայերս ենք սովոր ասելու` մաքուր օդ շնչելու: Դուրս գալու պահին խորը շունչ ես քաշում, իսկ փաթիլները քամու հետ խփում են երեսիդ` կարծես ապտակելով ցանկանում են քեզ սթափեցնել և ստիպել հիանալ իրենցով, սառը ձյան փաթիլը, հալվելով  և ծորալով դեմքիդ վրայով մինչև վիզդ, հիշեցնում է, որ դեռ դու տաք ես, այսինքն ողջ ես, սակայն դու արդեն սպանել ես քո մեջ ամենինչ և ապրում ես լոկ օրեր անցկացնելով: Լապտերների լույսը ավելի ակներև են դարձնում ձյան փաթիլների թափվելը, դրանց ընթացքը: Նայում ես կանգնած երկնքին, երբեմն կուլ տալիս բերանիդ կանգնած ձյունը, սկսում ես պտտվել մինչև այնքան, որ ոտքերիդ վրա կանգնել չես կարողանում և արբածի նման գնում ես այս ու այն կողմ: Չկան մեքենաներ, չկա ոչ մեկ, միայն դու ես, քամին և ձյունը: Ասես երեք հարազատ մարդիկ, ովքեր առանց խոսքի հասկանում են իրար: Քեզ համար անմոռաց են այդ պահերը…

 

Ձյունն էլ կթափվի, հետո ցեղաջուր կդառնա, քամին ու ցուրտն էլ կանցնեն, արև կշողա:

 

Հուսա′ և սպասի′ր քո հոգին էլ կջերմանա…
3

2

787