Copy SMS

Նրանք խաղում էին ... Պատերազմ

Նրանք խաղում էին ... Պատերազմ - հայդուկապետ, հայրենասեր, ազգ

ՀԱՅԿ ԼԵՈՆԻԴԻ ՄԵՂՐՅԱՆ

Զոհվել է Արցախյան ազատամարտում ,16 տարեկան հասակում:

Արմատներով Արցախի Մեղրյանների տան առաջին արու զավակը,Հայկը,ծնվել է 1977 թ,  մարտի 24-ին հայրենիքից հեռու ՌԴ Սանկտ- Պետերբուրգ քաղաքում:1982-ին,երբ Հայկն ընդամենը 5 տարեկան էր,Մեղրյանների ընտանիքը վերադառնում է հայրենիք եվ բնակություն հաստատում Երեվանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Հայկի մանկությունն անցել է Երեվանում:Հայկն իր խաժ աչքերով,լայնաթիկունք ,բարձրահասակ կազմվածքով,աշխույժությամբ տարբերվում էր իր հասակակիցներից:Կռվարար էր,բայց միեւնույն ժամանակ շատ խոհեմ եվ զուսպ:Նրա ամենասիրելի խաղը կռիվ-կռիվն էր,իսկ վերջին խաղը,,,պատերազմը:

Հայկն իր հասակակիցներից եվ կրտսեր եղբորից տարբերվում էր լրջությամբ,հաբերատարությամբ,մտածելակերպով եվ աշխարհայացով:Երազում էր դառնալ լավ մարդ,,,

Սովորել է Երեվանի թիվ 136 միջն, դպրոցում եվ ցուցբերել է բարձր առաջադիմություն:Առարկաներից իր համար առանձնացնում էր հայոց լեզուն ու գրականությունը,մաթեմատիկան,պատմությունը:Սիրված աշակերտ էր դպրոցում,վայելում էր ընկերների սերն ու հարգանքը:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ռազմական ուսումնարան,այնուհետեւ վեցամսյա դասընթացներ անցնում հատուկ նշանակության ջոկատում:Դառնում է հորեղբոր,հայդուկապետ Շահեն Մեղրյանի օգնականը:

Հայկը մի օր հայտնում է հորը-Լեոնիդ Մեղրյանին,որ մոտ օրերս հորեղբայրը գալու է համոզելու իրեն,որ Հայկն էլ հետը մեկնի Արցախ-համալրելու իր կամավորական ջոկատը:

Հայրը չի առարկում եւ ասում է,«Դե,եթե որոշել եք,ձեզ բարի ճանապարհ,Աստված ձեզ հետ»:

Սա ծնողների վերջին հրաժեշտն էր,այդ օրվանից նրանք այլեւս չտեսան Հայկին:

Եռաբլուրում էլ նրանք կողք կողքի են՝ Շահեն Մեղրյանն ու Զորաց պանթեոնի ամենաջահել զոհը՝ Հայկ Մեղրյանը։Տապանաքարին միայն անուն-ազգանունն է, ծննդյան ու մահվան թվերը։ Բայց իրո՞ք նա 1977-ին է ծնվել, թե՞ այն նույն տարին, երբնախապապը Գյուլիստանում առաջին բերդը կառուցեց։

Հայկ Լեոնիդի Մեղրյաններ շատ անգամ են ծնվել ու դեռ շատ անգամներ կծնվեն, որպեսզի իրենց պապերի կյանքը շարունակենԳյուլիստանում։

ԹԵ ՄԱՐՏՈՒՄ ԸՆԿՆԵՄ

Թե մարտում ընկնեմ,տխուր մի մնա,

Անսեր մի մնա,սիրիր դու մեկին,

Թող ջահել սիրտդ սիրով արբենա,

Ափսոս է վարդը թոշնի գարունքին:

Ես վարդ կդառնամ դաշտում բուրավետ,

Կդառնամ ծաղիկ,անուշ կբուրեմ,

Դու այցի եկ ինձ ընկերոջդ հետ,

Քաղիր եւ թող ,որ ձեռքքդ համբուրեմ:

Համբույրով վերջին կարոտս առնեմ,

Իսկ դու իմ անուշ բույրով արբենաս:

Թող,որ քո ձեռքին ես միշտ թառամեմ,

Ախ կուզեմ,որ դու անթառամ մնաս:

Հայեր միացեք,միացեք Հայեր,

Պատմությունը բազմիցս մեզ ցույց է տվել,

Որ մեր ուժը մեր միասնության մեջ է1

Թող ամեն հայ 16 տարեկանի մեջ լինի Հայկի քաջությունից,հայրենասիրությունից ու ողջամտությունից մի կաթիլ:

8

16

2367

  • N.....
    2012-03-26 17:11:30
    Շատ հետաքրքիր էր կարդալ մեր ազատամարտիկներից մեկի մասին (օգո) ,բանաստեղծությունն էլ շատ լավն էր (գինի) ...........Խոնարհվում եմ մեր բոլոր ազատամարտիկների առաջ (խոնարհվել) (խոնարհվել) .............Ապրի մեր հայրենասեր Քոփիփեսթցուհին ;) :) ............... (ծաղիկ) ...................
    • Նարինե-Հենրիխ18
      2012-03-26 17:12:54
      ՔԵզ էլ եմ շնորհակալ Հաս ջան,,,,,մոռացա նշեմ,որ 2 օր առաջ համ Կարո Քահքեջյնաի,համ էլ Հայկի ծննդյան օրն էր,,,,,,,,,նրանք իրոք անմահ հերոսներ ենհ (գինի)
      • N.....
        2012-03-26 17:17:06
        Երևի գիտես,որ պիտի ասեմ՝ մենք ենք շնորհակալ Նար ջան :) ..............Ուրեմն ուշացումով շնորհավոր Երկուսինն էլ (գինի) ....................
      • Նարինե-Հենրիխ18
        2012-03-26 17:17:48
        Հաս դու արի մտի ֆեյսբուկ էլի O:) O:)
      • N.....
        2012-03-26 18:40:38
        Նար,գիտես՝ քանի անգամ են ասել :) ,մեր երեխեքն էլ կողքից են գժվացնում,բայց հիմա չէ :) .............
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-03-26 17:19:34
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Copy Sheriff (Ma$#)
    2012-03-26 17:21:07
    մեր ուժը մեր միասնության մեջ է, (բռավո) (բռավո) (բռավո) ապրես Նար ջան,,,,, O:) O:) O:) լավ կլիներ որ ամնե երիտասարդի մեջ լիներ այդ հայրենասիրությունը, գոնե մի կաթիլ////////////////// հիմա սենց պոստեր քչերն են կարդում, ու շատերին նույնիսկ հետաքրիքր չի թե ովքեր են իրանք........ :( :( ......քոփիում կան շատ հայրենասերներ որոնք ոպատրաստ են տարածել և սերմանել հայրենասիրություն
    • Նարինե-Հենրիխ18
      2012-03-26 17:25:23
      հա ճիշտ ես,քչերին ա հետաքրքրում,ինչը ցավալի ա,,,,,ոչինչ,տարիքից էլ ա,,,,կարեվորը ,որ կան մարդիկ,ում իրոք հետաքրքրւոմ ա ;)
      • Copy Sheriff (Ma$#)
        2012-03-26 17:42:01
        հա քոփիում հավաքական եմ հավաքում հայրենասերների ու քիչ թե շատ գովելիա որ կան
  • 卍Էրո卐
    2012-03-26 19:44:07
    լավ պոստեր կուզենայյ մի բան ասել որ մի քանի օր առարջ ուզում եյ Շահեն Մեղրյանի մասին եղեկություն ստանալ սակյան չգտա և նույնաը կարամ ասեմ շատ այլ հերոսների մասին որոնց մասին տեղտկությունը բացակայում է
    • Նարինե-Հենրիխ18
      2012-03-27 09:41:57
      Ես քեզ խոստանում եմ,Թե Շահեն,թե մեր մյուս հերոսների մաիսն տեղեկություններ տրամադրել
    • Նարինե-Հենրիխ18
      2012-03-27 09:42:01
      Ես քեզ խոստանում եմ,Թե Շահենի,թե մեր մյուս հերոսների մաիսն տեղեկություններ տրամադրել
      • 卍Էրո卐
        2012-03-27 15:41:12
        շատ շնորհակալ կլինեմ
  • Armine
    2012-03-26 19:53:16
    Նարս շատ լավն էր,,, ամեն անգամ նրա մասին հետաքրքրությամբ կարդում եմ O:) O:) O:) O:) O:)
  • Knarik
    2012-03-27 15:50:15
    Վայ չէի տեսել էս պոստը (ախ) ...Հետաքրքիր էր O:) (լավ)