Copy SMS

Գեներալ Իվանյան

Գեներալ Իվանյան - հետաքրքիր, անցյալ, պատերազմ, հայ

1992թ գարնանային այդ օրն Արցախում պատերազմ էր,իսկ հեռավոր Սանկտ Պետերբուրգում երեկոն իջավ անամպ ու խաղաղ...Սակայն` ոչ բոլորի համար և ոչ բոլորի հոգում...

Ալեզարդ պաշտոնաթող ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆՆ ամեն օրվա պես բազմած հեռուստացույցի առաջ` սպասում էր նորությունների հերթական թողարկմանը:Անկարող էր զսպել ներքին անհագ հետաքրքրությունը` Արցախում կատարվող իրադարձությունների հանդեպ:Ներքին անհանգստությունը վերաճեց անաբացատրելի պահանջի `տեղում ծանոթանալ դեպքերի իսկությանը...

Երբևէ չէր պատկերացրել այն պահը,որ օրերից մի օր հեռավոր խաղաղ Սանկտ Պետերբուրգում կթողնի իր վաստակած հանգիստն ու հարազատների սերը,հարկադրված կլինի ապավինել միայն ու միայն սեփական խղճին և 72 տարեկան հասակում կբռնի հայրենիք տանող ճանապարհը:

Արդյոք հեշտ է եղել Քրիստափոր Իվանյանի հետ ծառայելը:Ամենևին:ՆԱ աշխատում էր համարյա շուրջօրյա և նույն էլ պահանջում էր իր զինվորներից:Արցախում գտնվելու յուրաքանչյուր օրը ձգտում էր օգտագործել առավելագույն արդյունավետությամբ:ՆԱ միշտ շտապում էր:ՆԱ այսպես էր ասում.

-Ես միայն հիմա հասկացա, թե ով է իմ ժողովորդը, թե ինչպիսի ժողովրդի ներկայացուցիչ եմ ես,իսկ ինքս իմ ամբողջ կյանքի ընթացքում այդ ժողովրդի համար ոչինչ չեմ արել և հիմա պետք է անեմ այն ,ինչ կարողանում եմ անել:

Նա 72 տարեկանում` ուշիմ ջանասիրությամբ սովորում էր հայերեն այբուբենը և հպարտանում,որ ինքը հայ է, ուրախանում,որ արդեն կարողանում է մի քանի բառ արտաբերել...

Քրիստափոր Իվանյանը եկավ ,մասնակցեց Արցախյան պատերազմին և իր մասնակցությունը ունեցավ մեր հաղթանակում...

ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆԸ իր օրինակով մեզ սովորեցնում է ,թե ինչպես պոտք է սիրել ՀԱՅՐԵՆԻՔԸ,ինչպես պետք է երկրի շահերն անձնական շահից վեր դասել...երբեք էլ ուշ չի գիտակցել  ՀԱՅ լինելու և ՀԱՅՐԵՆԻՔԻՆ պիտանի լինելու մասին...


4

12

1738

  • Kristinka
    2012-03-27 15:50:21
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո)
  • Copy Sheriff (Ma$#)
    2012-03-27 15:54:30
    կարևոր ուսուցիչ էմեր համար Գեներալ Իվանյանը, ու նրա նման շատերն են օտարության մեջ թողնելով ամեն ինչ եկել հայրենիք, այն պաշտպանելու համար///// երբեք էլ ուշ չի գիտակցել ՀԱՅ լինելու և ՀԱՅՐԵՆԻՔԻՆ պիտանի լինելու մասին... (բռավո)
    • Նաիրյան աղջիկ
      2012-03-27 15:56:18
      Մաշ որ անունս փոխել եմ իմացար ովա՞՞՞՞ Իսկ Իվանյանի օրինակը իսկապես ուսուցողական ա
      • Copy Sheriff (Ma$#)
        2012-03-27 15:58:09
        հա Արմ ջան ջան, սկզբից չիմացա, բայց որ աջ մասում նկարդ տեսա ասի օգօ ետը անա///// :) ես մի տեղ անունս գրել էի Armenian Nazani Girl :)
      • Նաիրյան աղջիկ
        2012-03-27 15:59:56
        մի քիչ ժամանակակից ձևով ես կգրել,,կարևորը իմաստնա,,,դե ես էլ Տերյան եմ կարդում դրա ազդեցության տակ փոխեցի :) :) :)
      • Copy Sheriff (Ma$#)
        2012-03-27 16:02:54
        հաաա O:) ես նիքնեյմս փոխում եմ շուտ-շուտ................որ մի լավ բան մտածում եմ գրում եմ (լավ) քոնն էլա շատ լավը (լավ) (ժպիտ)
      • Նաիրյան աղջիկ
        2012-03-27 16:09:03
        O:) O:) O:) O:) հա ես էլ եմ փոփոխությունների կողմնակից,,Ֆեսբուքում անունս ենքան էի փոխել,որ էլ փոխել չէր լինում,, սիրում եմ նոր բաներ (պաղպաղակ) (պաղպաղակ)
      • Copy Sheriff (Ma$#)
        2012-03-27 16:15:09
        տենց լավա.... համել հետաքրքիրա լինում (լավ) բա որերորդ դասարանում ես սովորում՞
      • Նաիրյան աղջիկ
        2012-03-27 16:15:52
        11-րդ դու :) :) :)
      • Copy Sheriff (Ma$#)
        2012-03-27 16:17:09
        10... ինչ որ հոսքում ես թե ընդհանուր՞
      • Նաիրյան աղջիկ
        2012-03-27 16:21:13
        մեր դպրոցը հոսքով չի,,,բայց ես պատմական ուղությամբ եմ բարձրագույնում շարունակելու...դու՞՞՞ որ ուղությանն ես՞՞՞
  • 卍Էրո卐
    2012-03-27 15:54:42
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ)