Copy SMS

Իսկ ի՞նչ կլինի, եթե...

Իսկ ի՞նչ կլինի, եթե... - հետաքրքիր, նյութեր, կյանք,


Իսկ ինչ կլինի, եթե մենք լսենք բարի մարդկանց խորհրդին ու ներենք բոլորին:Ինչ կլինի այդ դեպքում, եթե մարդիկ վնասեն մեզ, վիրավորեն, ստորացնեն ու հավասարեցնեն գետնին, իմանալով, որ մենք իրենց կներենք ու կմոռանանք ամեն ինչ: Շատ տհաճ կլինի, այդպես չէ՞:

  Այո, անկասկած տհաճ է, և ինչու են մարդիկ այդքան մոռացկոտ, ինչու՞ նրանց համար մարդկանց ցավեցնելը այդքան էլ մեծ բան չէ:Մի տարի առաջ նրանք քեզ հավասարեցնում են գետնին, ծիծաղում  քեզ վրա, թողնում միայնակ  այս աշխարհում, բայց ընդհամենը մի քանի օր առաջ նրանք քեզ պատահաբար տեսնում են քաղաքում, թեկուզ կեղծիքով, բայց գալիս 

փաթաթվում վզիդ ու ակնհայտ կեղծիքով հետաքրքրվում, թե ինպես ես: Ախր ցավալի չէ՞:

   Ցավալի է. ես խոստացել եմ ներել, ես ամեն գիշեր քնելուց առաջ աղոթել եմ աստծուն օգնել ինձ դուրս նետել  այս ատելությունը իմ սրտից, բայց ես հիշում եմ անցյալս ու վերադառնում սկզբնական վիճակին:Ախ,  ինչ անցյալ է՞, իսկապես որ, ինչ անցյալ, այս մի տարվա ընթացքում ես տեսա այն ամենը, ինչ մարդիկ ամբողջ կյանքում չեն էլ իմանում, , ինձ դավաճանել են, ինձ ցավեցրել են այն աստիճանի, որ ես պատրաստ էի մտնել պատահական  խանութ , գնել մի սուր ածելի ու ուղիղ փողում կանգնած վերջ տալ ամեն ինչին:Բայց ես ուժեղ եմ գտնվել, ես մտածել եմ ապագայի մասին, որ ամեն ինչ կհարթվի:Իսկ ինչ կլիներ, եթե  արդեն մտած խանութ, այդ հիմար  վաճառողուհին հեռախոսով խոսելիս չլիներ:Ի՞նչ կլիներ...Ես սարսափում եմ մտածել:

Բայց ամեն ինչ իրոք հարթվեց, իզուր չեն ասում`ժամանակը ամեն ինչ բուժում է, ես չէի հասկանում այս խոսքերի իմաստը, մի տարի առաջ ես շատ բան չէի հասկանում, բայց ընդհամենը 365 օրում ես մեծացա, շատ մեծացա: Ով էի ես մի տարի առաջ`ոչ ոք, ես չէի գտել ինձ, ես չգիտեի, թե ինչ է կյանքը իրականում, թե ինչու են մարդիկ ուզում հեռանալ այս անարդար աշխարհից, չէի ուզում գիտակցել, թե ինչ կլինի մեր հետ մի քանի տասնյակ տարիներ հետո: Ես մանուկ էի, 15 տարեկան մանուկ, պատկերացնում եք, չէ՞:Բայց շուտով ես կլինեմ 16 տարեկան, ավելի հասուն ու իմաստուն, այո իմաստուն, կուզենայի  նորից լիներ մանուկ, վայելել իմ թեև  դառը, բայց իրոք մանկության օրերը:

      Շնորհակալ եմ բոլորից, ովքեր սովորեցրին ինձ ԱՊՐԵԼ,տեսնել այդ թունելի վերջում լույսը ու զգալ, թե ովքեր են մարդիկ իրականում:Ես չեմ ուզում նշել, թե ովքեր են այդ "բոլորը", քանի որ նրանց մեջ են իմ համար շատ թանկ ու մոտիկ մարդիկ, որոնք ստիպեցին ինձ ատել նրանց,  գիշերներով չքնել ու լացել, ստիպեցին զզվել այս կյանքից:

    Ինչ կլիներ, եթե իմ աչքերը չբացվեին, ախ ես նույնսիկ սարսափում եմ դա պատկերացնելով, միթե ես մինչև հիմա կլինեի այն միամիտ աղջնակը, որը հավատում էր ապագային, հավատում էր, որ բոլորն էլ բարի են, ուղղակի պետք է նրանց հնարավորություն տալ բայահայտելու իրենց:Հիմա ես չեմ հավատում, օ ոչ, չեմ հավատում, հիմա ես  հաստատ գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր դիմակները:Ինչ կլիներ, եթե ես չիմանայի կյանքի դառը իրականությունների մասին, եթե ես միչև հիմա մտածեի , որ անարդարություններ լինում են միայն ֆիլմերում:

Սարսափելի է...

5

9

1015

  • Sargsyan...(Նախագահ)
    2012-03-28 17:52:14
    Ան դու շարունակեցիր լրացրիր իմ պոստին այս պոստով,ապրես հրաշալի էր...... (լավ)
    • AniFCB
      2012-03-28 17:54:40
      մերսի կյանքսսսսսսսսսս (ծաղիկ)
  • ♥...♥..♥...♥...♥
    2012-03-28 17:55:43
    ապրի Անիսսսսսս (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • AniFCB
      2012-03-28 17:58:14
      կապրեմ Լուսնյակսսսսսսսսսսսսսս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ♥...♥..♥...♥...♥
        2012-03-28 18:21:49
        հա բա ինչ պիտի անեսսսսս :D :D :D (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • AniFCB
        2012-03-28 18:34:20
        :D :D :D :D :D :D
  • Lusi ◕‿◕
    2012-03-29 00:31:24
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)