Copy SMS

Մարդը կարասում

Մարդը կարասում - հետաքրքիր, նյութեր, կյանք,


Երբևէ պատահե՞լ է ձեզ հետ, որ բացահայտել եք, որ ժամեր շարունակ կանգնած եք նույն տեղը, նույն ձևի ու ոչինչ չեք անում: Շուրջդ մարդիք խոսում են, կյանքն իր շարժի մեջ է, բայց դու կանգնած ես և ակնապիշ նայում ես մի կետի ժամեր շարունակ:Այնքան անորոշ է ամենինչ, այնքան դատարկ: Կարծես մի կարասի մեջ ես մտած, որտեղ մութ է, լուռ, անշարժ, չկա ոչինչ, միայն դու ես:Հետաքրքիրն այն է, որ չես ուզում, որ որևէ մեկը մտնի այդ կարասն ու խանգարի անդորրը: Աչքերդ խոնհարում ես ու հիշում, որ դու նման էիր այն մարդկանց, ովքեր առանց դադարի շարժվում են, ովքեր առավոտն աչքերը բացելուց խինդով են լցված, ովքեր ուրախանում են, երբ փողոցում տեսնում են երեխայի և նույնիսկ շան փոքրիկ ձագի, նման էիր այն մարդկանց, ովքեր մի պահ առանց մարդկանցով շրջպատված լինելու չեն կարող ապրել, ովքեր չեն մոռանում հարազատների ու բարեկամների տոն օրերը: Իսկ հիմա դու նույնիսկ քո ծննդյան օրն ես սկսել մոռանալ կամ եթե հիշում ես, ապա այդ օրը քեզ չի ուրախացնում, ինչպես առաջ: Դու տեսնում էիր ամպամած օրվա մեջ ամպերի հետևից ծիկրակող արևին, չորացած ծառի վրա տեսնում էիր մի կանաչ տերև և հրճվում, ցեխոտ փողոցով քայլելիս տեսնում էիր չոր հատվածներ և դրանցով քայլում, անձրևին անձրևանոց չէիր պահում գլխավերևում, քանի որ քեզ համար այդ ջուրը նույնն էր, ինչ բնության համար շոգ եղանակին տեղացող անձրևը… Դու ապրում էիր, զգում սրտիդ աշխատանքը, վայելում կյանքը, վայելում այն ամենն ինչ ստեղծված է Աստծո կողմից:

Իսկ հիմա… հիմա դու միայն կարող ես նայել մի կետի ժամերով ու խորհել, մտածել անվերջ. «Ո՞վ մտցրեց ինձ այս անիծված կարասի մեջ…»
8

7

888

  • Davo95
    2012-03-28 19:13:47
    Իմ հետ եղելա :) :) 10+ Լավներրր (բռավո) (բռավո)
    • AniFCB
      2012-03-28 19:15:08
      քյառթուների հետելա լինում՞ :D :D :D :D :D :D :D
      • Davo95
        2012-03-28 19:15:46
        :D :D :D :D :D
      • AniFCB
        2012-03-28 19:16:40
        ;) ;) Դավ քանի չեմ գնացել մյատ ֆեյս մտի բան ասեմ
      • Davo95
        2012-03-28 19:31:12
        օկ
  • Lusi ◕‿◕
    2012-03-28 20:28:29
    (լավ) (լավ)
  • Viki➷❤➹
    2012-03-28 20:57:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)