Copy SMS

Լեդի Գագան ծնունդը նշում է փչացած տորթով

Լեդի Գագան ծնունդը նշում է փչացած տորթով - լուսանկար, աստղեր, գեղեցիկ

Լեդի Գագան իր 26-րդ տարեդարձին ընդառաջ Twitter-ում տեղադրել էր իր ծննդյան «տորթի» լուսանկարը, որը անմիջապես հայտնվել է արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ դա մեծ դժվարությամբ կարելի է տորթ անվանել, ըստ որոշ ԶԼՄ-ների` Գագայի տորթը փչացած է: Քննարկվում է նաև այն, թե ինչու է տորթի վրա ընդամենը մեկ մոմ:

Ինքը` երգչուհին, տորթին կից հետևյալ մեկնաբանությունն է արել. «Ահա թե ոնց է, երբ 26 տարեկան ես դառնում»: Գագան ասել է նաև, թե սեփական ծնունդը սկսել է նշել դրա մեկնարկից 3 ու կես ժամ առաջ:

Չի կարելի չնկատել նաև հետին պլանում Chanel ապրանքանիշի պայուսակը` հայտնի ապրանքանշանով, ինչը գովազդային քայլ է նաև ենթադրում:

Լեդի Գագան ծնունդը նշում է փչացած տորթով - լուսանկար, աստղեր, գեղեցիկ

2

4

1231

  • ♥...♥..♥...♥...♥
    2012-03-29 17:59:48
    վայ Գագաից նման բաներ միշտ էլ սպասելի են. :D :D ......ես շատ եմ սիրում իրան (բռավո)
  • Emma
    2012-03-29 18:04:04
    իսկական գիժ (ախ) (ախ) (ուրախ) (ուրախ)
  • AlEx 3MScM
    2012-03-29 18:35:19
    իրա նման փչացած տորթով (լավ) (ուրախ)