Copy SMS

Լեդի Գագան արգելված է Ճապոնիայում

Լեդի Գագան արգելված է Ճապոնիայում - Լեդի Գագա, հետաքրքիր


Լեդի Գագան ու Բեյոնսեն հայտնվել են Ճապոնիայի մշակույթի նախարարության սև ցուցակում, որովհետև նրանց երգերը ճանաչվել են վտանգավոր և հրահող:

Այս երկու հանրաճանաչ երգչուհիների հիթերի հետ միասին Ճապոնիայի կառավարությունը սև ցուցակում է ներգրավել այլ կատարողների հարյուրավոր երգեր: Երաժշտական կատարումների մի ամբողջ շարք հայտնվել է անցանկալի կամ այլ կերպ ասած` արգելված երգերի ցանկում: Մշակույթի նախարարությունն արգելել է տեղադրել այդ երգերը համացանցում, որը խստորեն վերահսկվում է կառավարության կողմից: Այն նյութերը, որոնք երկրի կառավարությունը համարում է քաղաքականապես վտանգավոր, հաճախ արգելափակվում են կամ պարզապես հեռացվում համացանցից:

Տեղական երաժշտական կայքերը պարտավոր են մինչև սեպտեմբերի 15-ը հեռացնել բոլոր արգելված երգերը, որոնք, մշակույթի նախարարության կարծիքով, կարող են վնաս հասցնել Ճապոնիայի ազգային մշակույթին: Նրանք, ովքեր կփորձվեն չկատարել պահանջն ու կպահեն սև ցուցակի երգերը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ճապոնիայի մշակույթի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ 100 երգ չի արժանացել կառավարության հավանությանը: 2009 թվականին Ճապոնիայում օրենք էր ընդունվել, որով կառավարությունը պարտավորվում էր պայքարել «մշակութային ցածր ու վուլգար ճաշակի դեմ»: Այդ օրենքի համաձայն` բոլոր ինտերնետ-կայքերը պարտավոր են ստանալ կառավարության թույլտվությունը:

Սև ցուցակի երգերի մեծամասնությունը Թայվանից ու Հոնկոնգից են, մի քանիսը հենց ճապոնական են: Արևմտյան կատարողների մեջ ռեկորդակիր է էպատաժային Լեդի Գագան. Ճապոնիայի կառավարությունն արգելել է նրա վեց երգ: Գագայից ու Բեյոնսից բացի, սև ցուցակում են Քեթի Փերիի (Katy Perry), Backstreet Boys ու Take That խմբերի երգերը:

Որոշ երգեր արգելելու գաղափարը թերևս լավն է: Համոզված ենք` մեր երկրում նույնպես կան երգեր, որոնք պետք է արգելափակել, որովհետև պակաս վտանգ էլ դրանք չեն ներկայացնում մեր ազգային մշակույթին: Գուցե Հայաստանի կառավարությունը հետևի՞ Ճապոնիային:

Ինչպես տեսնում եք` Լեդի Գագայի հետ կապված սկանդալները չեն դադարում: Forbes ամսագրի կազմածամենաազդեցիկ մարդկանց ցուցակի պատվավոր ներկայացուցչին վերջերս կրկին ներքաշել էին դատական գործընթացների մեջ: Ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Ռեբեկա Ֆրանչեսկատտին մեղադրում էր ամերիկացի երիտասարդության կուռքին գրագողության մեջ: Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այս պատմությունը:

Մեղադրյալի կարծիքով Born This Way ալբոմի Judas երգը պարզապես կրկնօրինակ է իր Juda երգի, որ գրվել է 1999 թվականին: Նա համոզված է, որ կատարումների նմանությունը համընկում չէ: Այն ստուդիայում, որտեղ ձայնագրվել է Գագայի ալբոմը, աշխատում է Ռեբեկայի նախկին բասկիթառահար Բրայան Ջոզեֆ Գեյնորը, ով հանդիսանում է Գագայի երգերի հեղինակ Պոլ Բլերի օգնականը:

Սա Գագայի միակ դատական գործը չէ: Նրան մեղադրում են նաև նրանում, որ բարեգործական ընկերությունը, որ նա բացել էր Ճապոնիայի երկրաշարժից հետո, աշխատում էր խախտումներով: Իբրև ոչ բոլոր փողերն են փոխանցվել երկրաշարժից տուժածներին: Հիշեցնենք, որ դժբախտության լուրն իմանալուն պես Գագան իր երկրպագուներին խնդրեց գնել «Աղոթիր Ճապոնիայի համար» գրվածքով կարմիր-սպիտակ թևնոցներ, որոնք արժեին 5 դոլլար: Կարճ ժամանակում նա կարողացավ հավաքել 250 հազար դոլար: Մի՞թե նրա երգերի արգելափակում է Ճապոնիայի շնորհակալությունը Գագային…
9

38

1740

  • Hayk
    2012-03-30 15:18:59
    :^) :^)
  • Emma
    2012-03-30 15:20:00
    բա էսօր ինչ օրա :D :D :D :D :D
  • Knarik
    2012-03-30 15:22:30
    Գագայից ու Բեյոնսից բացի, սև ցուցակում են Քեթի Փերիի (Katy Perry), Backstreet Boys ու Take That խմբերի երգերը: (:| Գոնե ոչ Backstreet Boys (վատ) :(
    • Emma
      2012-03-30 15:23:10
      (:| (:| (:|
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-30 15:25:45
      եսել եմ զարմանում դրա վրա
      • Knarik
        2012-03-30 15:29:02
        :(
    • Hayk
      2012-03-30 15:26:04
      :D :D :D
      • Emma
        2012-03-30 15:26:47
        քեզ ինչ էղավ (պարել) (պարել)
      • Knarik
        2012-03-30 15:28:53
        Ի՞նչա Էմմա ջան (:| Բա դու՞ խի ես խնդում ]:)
      • Hayk
        2012-03-30 15:29:59
        ]:) ]:) հավես է
      • Emma
        2012-03-30 15:30:17
        ուղղակի քո գրածի մեջ խնդալու բան չկար դրա համար եմ հարցնում
      • Knarik
        2012-03-30 15:30:55
        Հըիմ հըըհիմ հիմ (լուսնաքայլ)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-30 15:31:03
        հա իսկականից ;)
      • Emma
        2012-03-30 15:32:23
        ինչը իսկականից՞
  • ♥...♥..♥...♥...♥
    2012-03-30 15:32:19
    որոշել էի պոստիդ քոմենթ չգրել,բայց չդիմացա :D հա ինչ անեմ մեկա էլի իրան շատ եմ սիրում ........ես ամեն-ինչին վաղուց տեղյակ էի :)
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-30 15:33:23
      ;) ;) ;) բայց ես իրան չեմ սիրում :( ասում են ինքը սատանիստա
      • ♥...♥..♥...♥...♥
        2012-03-30 15:36:25
        գիտես չեմ բացառում հնարավորա ......բայց ես ընենց ֆանատ չեմ որ գժվեմ ինձ կորցնեմ իրա համար կամ ես էլ նման դավանանքը ընդունեմ ,դա բացառվումա...........ես սիրում եմ իրա արվեստը ու իրա արտասովոր լինելը.......թե չէ ասենք ինձ չի հետաքրքրում իրա դավանանքը կամ իրան ոնց են ընդունում :)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-30 15:39:13
        այ ապրես շատ ճիշտ ես անում,երբեք չի կարելի հիվանդագին երկրպագել (լավ) կամ իրենով ապրել (լավչեմ)
      • Emma
        2012-03-30 15:39:55
        իրան կարելի է սիրել պարզապես իրա գժության համար ;)
      • ♥...♥..♥...♥...♥
        2012-03-30 15:40:27
        ես էլ եմ ետ սխալ համարումմմմմմմ.........մարդը անհատականությունա ու պետքա իրանով ապրի :)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-30 15:42:43
        հա հաստատ (ծաղիկ) (ծաղիկ)
  • AlEx 3MScM
    2012-03-30 15:52:10
    (լավ) (լավ) (լավ) լավալավ են արել նումա մեր մոտ էլ արգելեն մեկել Ջաստին արգելեն մեր մոտ (ուրախ) (ուրախ) (ուրախ)
    • Emma
      2012-03-30 15:54:53
      (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) :D :D :D
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-30 15:55:52
      հա իսկականից
      • AlEx 3MScM
        2012-03-30 16:00:29
        տո քոփիում արգելվի բիբառ հերիքա |( |(
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-30 16:04:51
        հաաա արդեն սպանեցին դրանք (լավչեմ)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-30 16:04:52
        հաաա արդեն սպանեցին դրանք (լավչեմ)
      • AlEx 3MScM
        2012-03-30 16:19:41
        հաստատ արա մարդ թողի փախնի ստեղից
  • Liana♥
    2012-03-30 16:42:32
    Աստված չանի հայաստան էլ տենց բան անեն :'( :'( :'( :'( :'( (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ)
  • lilushik1997
    2012-03-30 19:21:32
    ես սրա մասին 100 տարի առաջ գիտեի ... (խոնարհվել)