Copy SMS

Լեդի Գագան փոխում է մասնագիտությունը

Լեդի Գագան փոխում է մասնագիտությունը - Լադի, Գագա, մասնագիտություն

Աշխարհահռչակ փոփ երգչուհին՝ Լեդի Գագան, փոխում է իր մասնագիտությունը: Ավելի կոնկրետ, նա փորձում է ավելի մեծ ազդեցություն ունենալ իր «փոքրիկ հրեշիկների» վրա:

Գաղտնիք չէ, որ Լեդի Գագան հանդիսանում է Twitter-յան առաջատար. նա ունի ավելի քան 18 միլիոն հետեվորդներ: Այդ հանգամանքն էլ երգչուհուն դրդել է ստեղծել սեփական սոցիալական ցանցը: Սոցցանցը ստեղծվում է բացառապես երգչուհու երկրպագուների համար: Քանի որ, փոփ աստղը իր երկրպագուներին հաճախ անվանում է «փոքրիկ հրեշիկներ», ուստի հենց այդ անվամբ էլ կլինի ապագա «փոփ-սոցիալական ցանցը»՝ littlemonsters.com: Սոցիալական ցանցի ֆինանսավորումը կատարվելու է միայն երգչուհու կողմից և հավանաբար, նա էլ կլինի ցանցի գլխավոր բաժնետերը:

Սակայն հանրությանը զարմացրել է մեկ այլ հանգամանք: Լեդի Գագան, բացի նրանից, որ ցանկանում է ստեղծել սոցիալական ցանց, անձամբ է հետևում և, կարելի է ասել, զբաղվում կայքի պատրաստման աշխատանքներով:

3

7

966