Copy SMS

Համաշխարհային աստղերի դաջվածքները

Համաշխարհային աստղերի դաջվածքները - աստղեր , հայտնիներ, դաջվացք


Դաջվածքներ սիրում են ոչ միայն սովորական մահկանացուները, այլև` աստղերը: Եվ եթե սովորական մարդկանց դաջվածքների իմաստը շատերին չի հետաքրքրում, ապա աստղերի դաջվածքների իմաստի վրա «գլուխ են ջարդում» հազարավոր մարդիկ:

Անջելինա Ջոլի: Բազմազավակ մայր և դերասանուհի Անջելինա Ջոլին դաջվածքների մեծ սիրահար է: Նա սիրում է տարբեր լեզուներով իմաստուն խոսքերով տատուներ, սակայն անում է նաև կարևոր իրադարձությունների մասին հիշեցնող դաջվածքներ: Նրա մարմնին մոտ 13 դաջվածք կա. երգչուհու թիակներին գրված է «Ճանաչիր իրավունքներդ», մեջքին` կամբոջերեն բանաստեղծություն է, որը պետք է պաշտպանի նրան և որդուն` Մեդդոկսինչար ուժերից: Եվս մեկ դաջվածք, որ երգչուհի նվիրել է Կամբոջային, 30 սանտիմետրանոց վագր է, որ դաջված է նրա մեջքին: Ջոլիի աջ ձեռքին  արաբական տառատեսակով գրված է «Վճռականություն» իսկ ձախ ձեռքին` «Վայրիների համար աղոթողը սրտով բանտարկված է» և հռոմեական 13 թիվը, որպեսզի ապացուցի, որ չի հավատում նախանշաններին: Ջոլիի փորի ներքևի մասում սև խաչ է դաջած և ևս մի տարօրինակ գրառում. «Այն, ինչ ինձ պահում է, կործանում է ինձ»: Ջոլիի ամենատարօրինակ դաջվածքը աշխարհագրական կոորդինատներն են այն վայրի, որտեղ ծնվել են իր և Բրեդ Պիտի երեխաները: Վերջին դաջվածքը Ջոլին արել է ի հիշատակ մոր` ափին դաջելով «Մ» տառը:

Ջեսսիկա Ալբա: Դերասանուհու դաստակին սանսկրիտերեն գրված է «լոտոս» բառը: Արևելյան այս նշանը խորհրդանշում է արևային ծաղիկը, որն անձնավորում է հոգևոր ուժի բացահայտումը: Նույն դաջվածքից ունեն նաև Ալբայի մայրը, մորաքույրն ու զարմուհիները: Առաջինն իրեն դաջել է դերասանուհու մայրը, ապա մորաքույրը, իսկ չափահաս դառնալուն պես նաև Ալբան ու քույրը:

Պենելոպա Կրուզ: Իսպանական ծագմամբ դերասանուհու կոճի «883» դաջվածքը երկար ժամանակ վեճերի առիթ էր: Ասում էին, որ դա կապված էHarley Davidson Sportster 883 մոտոցիկլետի հետ, որ հոլիվուդյան աստղերի մոտ պաշտամունքի առարկա էր: Միայն տարիներ անց Պենելոպան պատմեց, թե ինչ է նշանակում իր դաջվածքը: Թվագիտության համաձայն` 8 և 3 թվերը երջանկություն բերող թվեր են, ևս մեկ 8 նա ավելացրել է, որպեսզի հաջողությունը միշտ ուղեկցի իրեն:

Պամելա Անդերսոն: Պամելայի ձախ նախաբազկին փշե մետաղալարից ապարանջան է դաջված, իսկ աջ կոճին ու ազդրերին հնդկական խորհրդավոր նշաններ են: Դերասանուհու նախկին ամուսնու անվան դաջվածքը` «Tommy»-ն, սահուն կերպով փոխվեց «Mommy»: Ի դեպ դաջվածքը անելիս Պամելան ու Թոմմի Լին նույն ասեղն են օգտագործել, ինչից հետո Պամելայի մոտ հեպատիտ C հայտնաբերեցին: Զվարճալի ընտանիք էր թերևս:

Սկարլեթ Յոհանսոն: Սկարլեթը ոչ միայն սովորական աստղիկների ու հիերոգլիֆների փոխարեն նախընտրեց գեղեցիկ դաջվածք բնության տեսարանով, այլև ինքը նկարեց էսքիզը: «Ողջ շաբաթ նկարում էի, ահա, թե ինչ ստացվեց»,-  հետագայում գլուխ էր գովում աստղը:

Ռիհաննա: Ռիհաննան իսկական ռեկորդակիր է դաջվածքների հարցում: Նրա մարմնին 13-ից ավել դաջվածք կա: Դրանք բոլորը փոքր չափսի են, այդ պատճառով երգչուհին կարողանում է թաքցնել դրանք: Ռիհաննայի աջ ականջի հետևում ձկների նշան է դաջված, ձախ ականջի աճառին փոքրիկ մանուշակագույն աստղիկ է: Աջ ոտքին երաժշտական նշան է: Աջ ազդրին սանսկրիտերեն գրվածք է. «Ներում, ազնվություն, ընկճում և վերահսկում»: Շքեղ գեղեցկուհու մեջքից մինչև պարանոցն իսկական աստղային արահետ է: Աստղի ձախ ուսին արաբական տառեր են, որ նշանակում են «Ազատությունն Աստծո մեջ է»: Ցուցամատին դաջված է «shhh», իսկ ձախ ձեռքի միջնամատին` «Love» բառը: Եվ սրանք դեռ բոլորը չեն:
9

13

1615

  • Knarik
    2012-03-31 17:44:56
    (լավ) Կարծեմ ,,լոտոս,,-ը Հնդկաստանումա աճում....
  • Viki BaRsA ➷❤➹
    2012-03-31 17:45:11
    վեռնագիրը ուղի
  • Viki BaRsA ➷❤➹
    2012-03-31 17:49:26
    (լավ) (լավ) (լավ)
  • Lusi ◕‿◕
    2012-03-31 18:12:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Shahane ( ❤ FaN oF BaRcA ❤ )
    2012-03-31 18:30:40
    շաաաաաատ եմ սիրում դաջոածքներ (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-03-31 18:57:16
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • POQRIK HRASHQ
    2012-04-01 22:34:09
    նենց չի որ չեմ սիրում դաջվածքներ,,բայց իմ կողմից անընդունելի ոնց որ լինի,որ աղջիկը կրի,ավելի կոնկրետ հայ աղջիկը դաջվածք ունենա,,էտ երևի նրանիցա, որ մեզ մոտ ընդունված չէ,,տղաներին էլ դուր չի գալիս չէ ՞ որ աղջիկը դաջվածք է ունենում
  • S♥na
    2012-04-02 17:01:47
    բա Մայլի Սայրուսիս դաջվածքը ու՞րա :^)