Copy SMS

Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ…

Գորդյան հանգույց

Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ… - հետաքրքիր, բնություն

Ինչպես ավանդում է հնադարյան լեգենդը, փռյուգիական թագավոր Գորդիոսը Գորդիոն քաղաքի Զևսի տաճարին է նվիրաբերում մի երկանիվ սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով: Գուշակներն ասում էին, որ նա, ով կարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին: 22-ամյա Ալեքսանդր Մակեդոնացին, մ.թ.ա. 334 թ-ին այցելում է Գորդիոն և մտնում Զևսի տաճարը: Քրմերն առաջարկում են քանդել հանգույցը, իսկ Ալեքսանդրն առանց երկար մտածելու հանում է թուրը և կտրում պարանները , այսպիսով լուծելով խնդիրը: Այս միջադեպից հետո «Գորդյան հանգույց» արտահայտությունը որպես թևավոր խոսք տարածում է գտնում:

Ինչու՞ է ծովի և երկնքի գույնը կապույտ

Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ… - հետաքրքիր, բնություն

Ծովն ու երկինքը կապույտ գույն ունեն արևի լույսի մոլեկուլային ցրման հետևանքով: Սպեկտորի կապույտ հատվածին համապատասխանող կարճալիք լուսային ճառագայթումն ավելի լավ է ցրվում մոլեկուլների մեջ, քան երկար ալիքները:

Նանդու, Էմու , ջայլամ

Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ… - հետաքրքիր, բնություն

                                                                 Ջայլամ
Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ… - հետաքրքիր, բնություն

                                                                Էմու
Հետաքրքիր Փաստեր … Իսկ Դուք Գիտե՞ք, որ… - հետաքրքիր, բնություն                                                           Նանդու

Նանդու թռչունը բնակվում է Հարավային Ամերիկայում, Էմուն՝ Ավստրալիայում, ջայլամն՝ Աֆրիկայում: Այս թռչուններն իրար շատ նման են և ոչ մեկն էլ չի կարողանում թռչել: Հավանաբար երեքն էլ առաջացել են նույն թռչունից, որը միլիոնավոր տարիներ առաջ բնակվել է երեք մայրցամաքներում, երբ վերջիններս միսնական էին դեռ չէին բաժանվել:

4

1

3460

  • M.S.
    2012-04-09 12:36:36
    |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |(