Copy SMS

Մի աննոռմալ, բայց իրական պատմություն

Մի  աննոռմալ, բայց իրական պատմություն - աննոռմալ, հիմարություն

Աշխարհի աննորմալների ընտանիքում ևս մեկ համալրում. 36-ամյա մեքսիկուհի Մարիա Խոսե Կրիստերնան հավակնում է հայտնվել Գինեսիռեկորդների գրքում իր մարմնի և դեմքի հետ անմարդկային փորձարկումներ անելու համար: Չորս երեխաների մայրը ցանկացավ վերածվել արնախումի, որի կերպարն այժմ շատ նորաձև է: Կինը դեմքն այլանդակող իմպլանտներ է ներարկել իր մեջ, իսկ ողջ մարմինը պատել է դաջվածքներով:


Մոնտերեյում կայացած դաջվածքների ցուցահանդեսին կինն իսկական շոկի ենթարկեց ներկաներին` դառնալով ցուցահանդեսի ամենաքննարկվող մասնակիցը: Նրա նկարները հայտնվեցին բոլոր ամսագրերում և թերթերում` մեքսիկուհուն իսկական աստղ դարձնելով:

Խոսեն,- «Ընտանիքս կաթոլիկ է: Սովորել եմ հավատացյալների դպրոցում: Ամուսնացել եմ 17 տարեկանում, խնամում էի երեխաներիս: Ցանկանում էի, որպեսզի կյանքս հարթ ընթանար, սակայն այդպես չեղավ…»:

Կինը պատմեց, որ իր ամուսինը ֆիզիկապես և բարոյապես ծաղրում էր նրան, ծեծի ենթարկում, իսկ ընտանիքը չէր աջակցում նրան, քանի որ համարում էր, որ «կինը պետք է դիմանա, ամուսինը պարգև է Աստծո կողմից»: Իսկ հայրն ասում էր, որ տղամարդը հենց այնպես կնոջ վրա ձեռք չի բարձրացնի, ուրեմն նա վատ տնտեսուհի ու կին է, իսկ ամուսինը դաստիարակում է նրան:

Արդյունքում Մարիան չորս երեխա ունեցավ, ապա իրավաբան վարձեց, որպեսզի ամուսնալուծվի այն մարդու հետ, ում, իր խոսքերով, «ատում էր բոլորից շատ»: Ամուսնալուծությունից հետո բազմազավակ կինը մտածում էր, թե ինչ պետք է աշխատի ու ինչպես փող վաստակի: Արդյունքում նա դառնում է դաջվածքների մասնագետ, քանի որ մանկուց լավ էր նկարում և կարողանում էր անթերի արտանկարել:

Բոլոր տատու-վարպետները նախևառաջ մասնագիտանում են իրենց մարմնի վրա, ահա այսպես և Մարիան սկսեց փորձարկումներ անել իր մարմնի վրա: Կինը դաջվածքներով է պատում իր ողջ մարմինը, գրեթե ոչ մի ազատ տեղ չթողնելով: Հետագայում նա սարսափելի կերպար է հորինում, որպեսզի, ինչպես ինքն է ասում, այնպիսի տեսք ունենա, որ ոչ մի տղամարդ չհամարձակվի մոտենալ իրեն:

«Այսպես ծնվեց արյունախում և ուժեղ կնոջ իմ կերպարը»,- ասում է մեքսիկուհին: Կինն ատամների իմպլանտներ է տեղադրել` ատամները ժանիքների վերածելով: Ապա իմպլանտներ է տեղադրել ճակատում: Մարիան ասում է, որ այսպիսի արտաքինի պատճառն ընտանեկան բռնությունն է, որը տևել է ավելի քան 10 տարի:«Դեմքի պոզերն ուժեղության խորհրդանիշ են և տեղադրվել են առանց ցավազրկման: Ժանիքները տեղադրել եմ, որովհետև մանկուց արնախումների եմ սիրել: Հետո աչքերիս գույնը փոխեցի»,- խոստովանում է կինը: Նա ասում է, որ իր կերպարանափոխությունը դեռ չի ավարտվել. նա պատրաստվում է պոզեր տեղադրել նաև գլխի հետևում:


Մի  աննոռմալ, բայց իրական պատմություն - աննոռմալ, հիմարություն
Մի  աննոռմալ, բայց իրական պատմություն - աննոռմալ, հիմարություն

5

26

1474