Copy SMS

Շուտով կնկարահանվի «Տանը մենակ» ֆիլմի 5-րդ մասը

Շուտով կնկարահանվի «Տանը մենակ» ֆիլմի 5-րդ մասը - հետաքրքիր, նյութեր, ֆիլմ


Ամերիկյան հեռուստատեսային ABC Family ցանցն իր պաշտոնական կաքում հայտարարել է «Տանը մենակ» ֆիլմի 5-րդ ֆիլմի ստեղծման մասին։

 

Նշվում է, որ ֆիլմը կցուցադրվի միայն հեռուստատեսությամբ, իսկ անդրանիկ ցուցադրությունը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։ Ֆիլմը կներկայացվի հետևյալ առաջաբանով՝ «Տանը մենակ 5, մենակ մթության մեջ»։

 

Գլխավոր դերում հանդես կգա 8-ամյա Քրիսթիան Մարտինը։ Սյուժեի համաձայն՝ երեխան կարծում է, որ տունը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ, գրաված են ուրվականները և տարբեր թակարդներ է պատրաստում նրանց որսալու համար։

 

Այլ դերերում կնկարահանվեն Մալքհոլմ Մակդաուելը և Ջոդել Ֆերլանդը։

 

Հիշեցնենք, որ հեղինակավոր ֆիլմի առաջին տարբերակն արտադրվել է 1990թ, որի գլխավոր դերում հանդես է եկել Մաքոլեյ Քալքինը։
9

23

1252