Copy SMS

Սառը քամի

Սառը քամի  - երգեր, բառեր, սեր


 

 
Լուռ մի անկյուն, ուր թողեցիր ինձ մենակ, 
Ու ամեն օր ինձ ուշ ժամի հյուր է քամին: 
Մութ-լուսաբաց: Թաց ապակուն ես հենված, 
Շունչս պահած` սպասում եմ` գաս, 
Բայց դեռ չկաս: 

Գոնե հիշես հիմա, 
Որ քո սիրո դիմաց 
Որպես նվեր, թանկ մի նվեր 
Քեզ ես իմ կյանքն եմ տվել: 

 

 Էլ մեր սիրո հարցում 


Ոչ մի կաթիլ արցունք 
Ես չեմ ուզում տեսնել: 
Չեմ ուզում ես էլ, 
Որ կարոտից հանկարծ 
Լինեն աչքերդ թաց: 
Թող քեզ ամուր գրկեմ, 
Սառը քամուց փրկեմ: 

Միթե նորից չես հասկանում դու, 
Որ ինձ ամեն վայրկյան օդի նման 
Պետք ես հիմա: 
Քե՛զ, սիրելի՛ս, թե նեղացրել եմ, ների՛ր 
Ու միշտ հիշի՛ր, որ չեմ սիրի մեկուրիշի: 

Լա՛վ իմացիր, որ ինձ 
Քեզնից բացի ոչինչ պետք չէ, 
Միայն դու ինձ գրկի՛ր 
Ու էլ երբեք մի՛ լքիր: 

 
Էլ մեր սիրո հարցում 
Ոչ մի կաթիլ արցունք 
Ես չեմ ուզում տեսնել: 
Չեմ ուզում ես էլ, 
Որ կարոտից հանկարծ 
Լինեն աչքերդ թաց: 
Թող քեզ ամուր գրկեմ, 
Սառը քամուց փրկեմ:

Սառը քամի  - երգեր, բառեր, սեր

6

7

1410

  • Kristinka
    2012-03-31 18:06:29
    վայ,,,սիրում եմ ես երգը (բռավո)
  • Sargsyan...
    2012-03-31 18:19:04
    շատ եմ սիրում էս երգը,ապրես.......Էլ մեր սիրո հարցում Ոչ մի կաթիլ արցունք Ես չեմ ուզում տեսնել: Չեմ ուզում ես էլ, Որ կարոտից հանկարծ Լինեն աչքերդ թաց: Թող քեզ ամուր գրկեմ, Սառը քամուց փրկեմ:
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-03-31 18:55:40
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Lil belieber
    2012-03-31 20:33:23
    մերսի երեխեք ջաաաան (խոնարհվել)
  • 2012-03-31 23:34:16
    (լավ) (լավ) (լավ) (լավ) :(
  • Arman
    2012-03-31 23:36:40
    Լա՛վ իմացիր, որ ինձ Քեզնից բացի ոչինչ պետք չէ, Միայն դու ինձ գրկի՛ր Ու էլ երբեք մի՛ լքիր: :'( (լուսնաքայլ)
  • Lil belieber
    2012-04-01 10:05:28
    (խոնարհվել)