Copy SMS

Քոփին ամփոփում է մարտ ամիսը

Copypaste-ը ողջունում է իր բոլոր անդամներին և ամփոփում մարտ ամիսը:

Քոփին ամփոփում է մարտ ամիսը - քոփի, քթփիփասթցիներ, մրցանակ, նորություններ

Այս ամիսը նշանակալից դարձավ, քանի որ էլ ավելի կատարելագործվեց կայքը, ներմուծվեցին նոր ֆունկցիաներ, կատարվեցին փոփոխություններ, որպեսզի էլ ավելի հարմարավետ դառնա քոփիփեսթցիների կյանքը քոփիփեսթում:

Այս ամսում ունեցել ենք ավելի քան 600 գրառում, համալրվել ենք նոր քոփիփեսթցիներով, ովքեր միացել են մեր մեծ ընտանիքին:  Բայց սա մեր ձեռքբերումների առավելագույն սահմանը չէ: Բարեփոխումների շղթան շարունակվելու է  և նոր անակնկալները էլ ավելի հետաքրքիր են դարձնելու ձեր ժամանցը:

Շնորհակալություն ենք հայտնում կայքի բոլոր անամներին հրաշալի գրառումների, գաղափարների և ակտիվության համար:Եվ այն քոփիփեսթցիները, ովքեր մեկ ամիս շարունակ աչքի են ընկել կամ ակտիվ են եղել, թե՛ իրենց ուրույն ձեռագրով, թե՛ գրառումների բովանդակությամբ, թե՛ ստեղծագործ մտքով և թե ակտիվությամբ` ստանում են Copy_Smile օրացույց copypaste.am-ի կողմից:

Քոփին ամփոփում է մարտ ամիսը - քոփի, քթփիփասթցիներ, մրցանակ, նորություններ

Մեր` առավելագույնս աչքի ընկած քոփիփեսթցիներն են.

Շնորհավորում ենք բոլոր քոփիփեսթցիներին և հորդորում ներկայանալ յուրովի, կատարել հնարավորինս անթերի, ստեղծագործ գրառումներ: Իսկ քոփիփեսթը կշարունակի իր անակնկալների շղթան` կազմակերպելով ձեր համար լիարժեք և բովանդակալից ժամանց:

Բոլոր թվարկված մասնակիցները, ներքին հաղորդագրության միջոցով, պետք է գրեն հեռախոսախամարը ադմին-ին, ավելի մանրամասն պայմանավորվելու համար ;)

30

67

3083