Copy SMS

Այսօր «խաբելու օրն է». ստելը պաշտոնապես է թույլատրվում

Այսօր «խաբելու օրն է». ստելը պաշտոնապես է թույլատրվում - տոն, հետաքրքիր

Ապրիլի 1-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես ծիծաղի կամ հիմարների օր: Հայաստանում այս օրը ժողովրդի մեջ ավելի շատ տարածված է որպես «խաբելու օր»:

ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:

Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։

Ըստ մեկ այլ վարկածի, ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելn առնչվում է գարնանային արևադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:

Հիշեցնենք, որ տոն լինելուց զատ Ծիծաղի օրը խիստ հրաժեշտ է մեր կյանքում: Ինչպես մասնագետներն են փաստում՝ մեկ րոպե ծիծաղը նույնքան օգտակար է առողջության համար, որքան մեկ կիլոգրամ գազարը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց ավելի քան 70%-ն այդ օրը պատրաստվում է կատակել ու զվարճանալ:

Հիշեցնենք նաև, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունն օրգանիզմում, իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթև վազքը։

Ի դեպ, չմոռանաք ինչ-որ յուրահատուկ սուտ մտածել, դրա հետ մեկտեղ՝ զգուշություն պահպանել՝ ինքներդ «չար» հումորների «զոհը» չդառնալու համար:

7

9

1292