Copy SMS

Ապրիլի 1-ի պատմությունից.Այն տարբեր երկրներում

Ապրիլի 1-ի պատմությունից.Այն տարբեր երկրներում - պատմություն, հետաքրքիր

Հայաստանում այսօր` ապրիլի 1-ին նշում են Հումորի եւ երգիծանքի օրը: Տարբեր երկրներում այս տոնը տարբեր կերպ է կոչվում` «Ծիծաղի օր», «Հիմարացնելու օր» եւ այլն:

Ապրիլմեկյան ավանդության ծագման վերաբերյալ մի քանի վարկած գոյություն ունի, դրա արմատները գալիս են միջին դարերի Եվրոպայից: Ըստ էության, սա հեթանոսությունից քրիստոնեական գիտակցության մեջ մնացած տարրերից է:

Այդուամենայնիվ, դրա ծագումը վերագրվում է Հին Հռոմին, որտեղ փետրվարի կեսին (ոչ ապրիլին) նշվել է Հիմարների տոնը: Ապուլեոսը համարել է, որ Հին Հռոմում ապրիլմեկյան սուտը կապված է եղել Ծիծաղի աստվածության հետ: Ոմանք համոզում են, որ այդ տոնը ծնունդ է առել Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշվել է Կատակների տոնը: Կա մի ենթադրություն եւս, որ ապրիլի 1-ին հին աշխարհում կատակել են միայն իռլանդացիները, այն էլ` Նոր տարվա պատվին:

Մինչեւ 16-րդ դարի կեսը եվրոպական նոր տարին սկսվել է մարտից: Այդ իրադարձությանը պատրաստվել են, հյուր գնացել, նվերներ արել: Նոր տարին դիմավորել են ապրիլի 1-ին: Հետագայում, Ֆրանսիայի թագավորի կարգադրությամբ, տարվա սկիզբը սկսեցին նշել հունվարի 1-ից: Բայց շատերը շարունակում էին նշել ապրիլի 1-ին, ուստի հին ավանդույթները վերացնելու նպատակով նրանց անվանել են «ապրիլմեկյան հիմարներ», եւ մոդայիկ է դարձել այդ օրը կատակելը: Իսկ Ռուսաստանում ապրիլի 1-ը «Ծիծաղի օր» է հայտարարել Պետրոս Առաջինը: Պատմագիրների վկայությամբ` կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթին ու դժգոհ դեմքերը տեսնելուց եւ վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո: Ավելին` ծիծաղի դերն ու կարեւորությունը գիտակցած կայսեր հրահանգով 1702 թվականին հենց Մոսկվայի սրտում` Կարմիր հրապարակում, կառուցվել է փայտամած մի շինություն` կատակերգական ներկայացումներ բեմականացնելու համար: Ըստ էության` այսպես է ստեղծվում Ռուսաստանում առաջին հանրային թատրոնը, որի ներկայացումներին կարող էին ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Գերմանիայում եւ Ավստրիայում ապրիլի 1-ը համարվում է անհաջող օր. այդ օրը ծնված մարդկանց բախտը չի բերում կյանքում: Ըստ լեգենդի` այդ օրն է ծնվել նաեւ դավաճան Հուդան:



3

2

885

  • one time
    2012-04-02 15:49:09
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Daveid
      2012-04-02 16:23:44
      ;) :)