Copy SMS

Ապրիլի 1ն է.....սկսենք հումորից

Ապրիլի 1ն է.....սկսենք  հումորից - ապրիլի 1, հումոր

Հայտարարություն մանկապարտեզում.

<>։

***

- Ռոկֆոր պանիր ունե՞ք։  - Դա ի՞նչ է… - Բորբոսով պանիր… - Չէ, պանիր չունենք, բայց ունենք ռոկֆոր երշիկ, ռոկֆոր ապխտած ձուկ, ռոկֆոր սալաթներ ու տորթեր…

***

Զոքանչը խոհանոցում կոտլետ է պատրաստում։ Նրան է մոտենում կատուն և մլավելով միս խնդրում։ Զոքանչը քշում է կատվին։ Որոշ ժամանակ անց կատուն նորից է մոտենում։ - Փը՛շտ , - բղավում է զոքանչը և ոտքով հարվածում կատվին։ Եվ այսպես ևս մի քանի անգամ։ Խոհանոց է մտնում փեսան։ Զոքանչը. - Նստիր, քեզ համար կոտլետ եմ պատրաստել։ Փեսան նստում է, զոքանչը կոտլետը դնում է սեղանին։ Այդ պահին փեսային է մոտենում կատուն և մլավելով ուտելիք խնդրում։ Փեսան. - Առ, փիսո ջան, կեր։ Կատուն ուտում է կոտլետը և անշարժացած ընկնում հատակին։ Փեսան՝ զոքանչին. - Դու սրա՜ն տես ։ Որոշել էիր ինձ թունավորե՞լ , - ու տուր թե կտաս զոքանչին։ <<Կերա՞ր >>, - մի աչքը բացելով՝ մտածում է կատուն։

***

Մի անգամ նոր հիվանդ են բերում հոգեբուժարան։ Հավաքվում են հնաբնակները, հարցուփորձ են անում նորեկին. - Անունդ ի՞նչ է։ - Նապոլեոն։ - Չզարմացրիր։ 3-րդ սենյակում Ալեքսանդր Մակեդոնացին է, 5-րդ-ում՝ Հիտլերը, նրա հարևանն էլ Օտտո Բիսմարկնէ։ Հանկարծ մեկն ասում է. - Նապոլեոն Բոնապարտը իմ սենեկակիցն է. դու խաբեբա ես։ Բոլորը հիասթափված սկսում են ցրվել… Նորեկը կանչում է. - Մի՛ գնացեք, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ես թխվա՛ծք Նապոլեոնն եմ։

***

Նավաբեկությունից հետո այնպես է ստացվում, որ կանայք ընկնում եմ մի կղզի, տղամարդիկ՝ ուրիշ՝ դրա դիմացի կղզին։ Տղամարդկանց կղզում. 20 տարեկաններ. <>։ 30 տարեկաններ. <>։ 60 և ավելի տարեկաններ. <>։

***

Մեկը զանգում է գժանոց. - Կներեք 11 համարի սենյակն ազա՞տ է։ - Այո, - պատասխանում է բուժքույրը։ - Լավ, ուրեմն հաստատ փախել եմ։

***

Բուշը ճաշկերույթ է կազմակերպում ու հրավիրում բոլոր նախագահներին։ Տպավորություն թողնելու համար ամբողջ սպասքը ոսկուց է դնում։ Քոչարյանը տեսնում է, որ Պուտինը մի գդալ դրեց գրպանը, մտածում է՝ մեկն էլ ինքը վերցնի։ Ճարը գտնում է. ասում է.

- Ուշադրությու՛ն, ֆոկուս եմ անում։ Մի գդալ է վերցնում, գցում փողկապի մեջ ու ասում. - Դե գնացեք, Պուտինի գրպանից հանեք։

5

8

3954

  • Viki BaRsA ➷❤➹
    2012-04-01 17:38:28
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥...♥..♥...♥...♥
    2012-04-01 17:40:28
    :D :D :D :D Մեկը զանգում է գժանոց. - Կներեք 11 համարի սենյակն ազա՞տ է։ - Այո, - պատասխանում է բուժքույրը։ - Լավ, ուրեմն հաստատ փախել եմ։ :D :D :D վայ վերջնա ես :D :D
  • Miley FORever
    2012-04-01 17:49:20
    Մեկը զանգում է գժանոց. - Կներեք 11 համարի սենյակն ազա՞տ է։ - Այո, - պատասխանում է բուժքույրը։ - Լավ, ուրեմն հաստատ փախել եմ։ :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D ամենալավն էր
  • Lusi ◕‿◕
    2012-04-01 17:58:45
    :D (լավ) (լավ)
  • MarishOK
    2012-04-01 18:52:58
    են Քոչարյանինն էր լավըըըըըըըըըըըըը ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:)
  • anka..98
    2012-11-23 10:44:52
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) ]:) ]:) (լավ)