Copy SMS

Բեյոնսե Նոլզ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բիոնսե Ժիզել Նոլզ (ծնվել է սեպտեմբերի 4, 1981թ.) - ամերիկացի երգչուհի, երգահան:

Ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի Բեյոնսե Ժիզել Նոուլսը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 4-ին Տեխասում: Մանկուց Բեյոնսեն հաճախում էր տարբեր թատերական խմբակներ և մասնակցում էր բազմապիսի երաժշտական և պարային մրցույթների: Նոուլսը ճանաչում է ձեռք բերում 90-ականների վերջին, երբ սկսում է հանդես գալ բոլոր ժամանակների ամենահաջողակ կանացի Destiny's Child խմբում:

Անհատական կարիերան

Մի շարք հաջողված կոմերցիոն ձայնասկավառակներից հետո 2003 թվականի հունիսին Նոուլսը թողարկում է իր դեբյուտային սոլո ալբոմը «Dangerously in love» անվանումով: Սկավառակը դառնում է տարվա ամենահաջողվածներից մեկը, իսկ «Crazy in Love» և «Baby Boy» սինգլները երկար ժամանակ չէին իջնում ամենահայտնի հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից: Ձայնասկավառակը Նոուլսին հինգ Գրեմմի է բերում և հաստատում է նրա հաջողությունը որպես անհատ կատարող: Destiny's Child խմբի պատմությանը 2005-ին վերջ է դրվում, իսկ 2006-ին Բեյոնսեն թողարկում է իր երկրորդ` «B'Day» ալբոմը, որտեղ տեղ գտան այնպիսի սինգլներ, ինչպիսիք են «Déjà Vu» և «Beautiful Liar», ինչպես նաև «Irreplaceable» համաշխարհային հիթը: 2008-ին թողարկվում է նրա երրորդ` «I Am Sasha Fierce» ձայնասկավառակը: 2011 թվականի հունիսի 14-ին Բեյոնսեն ներկայացնում է չորրորդ` «4» ձայնասկավառակը: Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառվում է 310 հազար օրինակով` Billboard 200-ում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Իր անհատական ալբոմների հաջողության շնորհիվ Նոուլսը համարվում է շոուբիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկը: 2006-ին նա նկարահանվում է «Վարդագույն հովազը» կատակերգությունում, որը նրան էլ ավելի մեծ փառք է բերում: 2004-ին Բեյոնսեն սկիզբ է դնում «House of Deron» հագուստի ընտանեկան գծին և մի շարք պայմանագրեր է կնքում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Pepsi, Tommy Hilfiger և L'Oreal: «House of Deron» ֆիրմային խանութները տեղակայված են Ամերիկայով մեկ, և վաճառում են վերնահագուստ և սպորտային հագուստ, մորթյա և բամբակյա հագուստ, ինչպես նաև պայուսակներ, կոշկեղեն և այլ նորաձև աքսեսուարներ: 

Անձնական կյանքը

2002-ից Բեյոնսեն սկսեց հանդիպել ռեփեր Jay-Z-ի հետ, ում հետ նախկինում մի քանի անգամ համագործակցել էր: Սակայն հարաբերությունները գաղտնի էին պահվում, մինչև 2008-ի ապրիլի 4-ին Նյու-Յորքում կայացավ աստղային զույգի հարսանիքը: Ավելի քան 75 միլիոն օրինակով վաճառված ալբոմներ. ահա թե ինչ օժիտ ուներ Բեյոնսեն: 2012 թվականի հունվարի 7-ին նյու-յորքյան Լեննոկս-Հոլ հիվանդանոցում Բեյոնսեն լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, ում կնքեցին Բլյու Այվի Քարթեր անունով: Աղջկա կնքամայրը Օպրա Ուինֆրին է: Ծննդաբերությունը խիստ գաղտնի կերպով տեղի ունեցավ: Դրա համար Բեյոնսեի ամուսինը վարձակալել էր հիվանդանոցի մի ամբողջ հարկ:
You catch me when I fall, accept me flaws and all
And that's why I love you
Դու ընդունեցիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, իմ բոլոր թերություններով:
Ահա թե ինչու եմ ես քեզ սիրում:

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Երաժշտական ոճը

Երգչուհին մեծացել է Անիտա Բեյքերի և Լյութեր Վանդրոսի երգերի վրա: Երիտասարդ տարիքում Բեյոնսեն տարվում է Ռեյչել Ֆերելի ջազային երաժշտությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն են ունենում նաև Պրիցը, Արեթա Ֆրանկլինը, Ուիթնի Հյուսթոնը, Ջանեթ Ջեքսոնը, Մայքլ Ջեքսոնը, Դայանա Ռոսը, Մերայա Քերին և Թինա Թյորները: Բեյոնսեի երաժշտությունը դասում են ժամանակակից R&B ոճին, սակայն նրա ոճում առկա են նաև dance-pop, ֆանկ, փոփ և սոուլ տարրեր:

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Ոճը

Բեյոնսեն սեքս-խորհրդանիշ է, ով հիանալի մարմին ունի, որն ընդգծում է հագնվելու իր կարողությամբ: Նա ասում է. «Ես սիրում եմ սեքսուալ հագուստ կրել և լավ տեսք ունենալ»:
2007-ին «People» ամսագիրը Բեյոնսեին հռչակեց ամենաոճային աստղ: Որպես Ամերիկայի ամենահայտնի սևամորթ արտիստներից մեկը, Բեյոնսեին հաճախ են քննադատության ենթարկում` մեղադրելով, որ ամսագրերի շապիկներին նա հաճախ մի քանի երանգ բաց է ներկայացնում իր մաշկի գույնը, այսինքն ներկայացնում են, թե նա հրաժարվում է լինել այնպիսին, ինչպիսին իրականում կա:

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

2011-ի հուլիսին համացանցում տեղադրվեց Բեյոնսեի Year of 4 վավերագրական ֆիլմը, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր կարիերայի, երազանքների և հաջողությունների մասին, ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես է անցնում նրա աշխատանքային օրը, ինչպես են նկարահանվում տեսահոլովակներն ու բեմադրվում պարերը: Ֆիլմը շատ մոտիվացիոն է. երկրպագուները բացահայտում են Բեյոնսեին նոր անկյան տակ: Այստեղ նա մի հասարակ աղջիկ է, ով գնացել է իր երազանքի հետևից ու հասել է դրան:
Ես ուզում եմ ասել, որ ամեն օրս ապրել եմ, մինչև մահ ապրել եմ:
Գիտեմ, որ ինչ-որ մեկի կյանքը փոխել եմ:
Սրտերը, որոնց դիպչել եմ, ապացույց են, որ գնալուց առաջ
Ես փոխել եմ աշխարհը, ու բոլորը կտեսնեն, որ
Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի
Ես արարում էի, ես արեցի այն ամենը, ինչ ցանկացա
Եվ դա անգամ ավելին էր, քան սպասում էի
Ես կթողնեմ իմ հետքը, և բոլորը կիմանան, որ
Ես այստեղ էի…

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններշատ եմ սիրում իրան

Բեյոնսե Նոլզ - լուսանկար, աստղեր, տեղեկություններ

շատ!!!!

6

17

2666

  • MELINE(((BARCA
    2012-04-02 00:25:42
    (լավ) (լավ) (լավ) ԵՍ ԵԼ ԵՄ ՍԻՐՈՒՄ
  • realmutq
    2012-04-02 00:27:40
    Էս օվա՞ չեմ ճանաչում...............
    • Knarik
      2012-04-02 13:55:07
      Բեյոնսեն (լավ) :D
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-02 00:28:34
    (լավ) (լավ) (լավ)
  • Հայկուհի (ՀԿԵ)
    2012-04-02 00:54:01
    ես իրան սիրում էի...........բայց են օրը հաղորդում տեսա ու հիասթեփվեցի :( :(
    • Daveid
      2012-04-02 00:55:33
      ինչ էր որ՞
      • Հայկուհի (ՀԿԵ)
        2012-04-02 01:03:21
        ասում էին որ ինքը սատանիստա ու ապացույցներ էին բերում.....չէի ուզում հավատայի բայց ապացույցները համոզիչ էին...........չէի ուզում հավատայի, բայց դե........
  • Daveid
    2012-04-02 01:09:29
    ինձ համար մեկա :) (ժպիտ) ուզումա սատանիստ ըլի ուզումա սատանա լինի մեկա ես իրան շատ եմ սրում (լավ) համենայն դեպս մերսի կհետաքրքրվեմ (լավ)
  • ♥...♥..♥...♥...♥
    2012-04-02 15:08:41
    շատ լավնա ու տաղանդավոր, ու Գագայիս ընկերուհինա :)
  • FaN oF TyRa
    2012-04-02 15:33:37
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Rihanna 4good
    2012-04-02 16:01:09
    Վոնց նկար քցեմ,չեմ կարում :'(
    • Miley FORever
      2012-04-02 16:02:46
      ՄՏԻ ,,ԻՄ ՏՎՅԱԼՆԵՐԸ,,, սղմի նկարիդ վրա ու քցի
      • Miley FORever
        2012-04-02 16:06:04
        լավ ես հելա,հետո կմտնեմ... ;) ;) ;)
  • Lil belieber
    2012-04-07 13:07:24
    Դավո + Բեյոնսե = եսիմ ինչ :D :D :D
    • Daveid
      2012-04-08 16:50:15
      (ծաղիկ) (բռավո) |( (ոչոչ) :D =սեր :D
  • (լուսնաքայլ) (լուսնաքայլ) չեմ հասկանում պոստերս ինչիա փակվու (:| (դեմք)
  • դրա համար էլ չեմ ուզում քոփի մտնեմ