Copy SMS

Իսկ դուք Գիտեք

Իսկ դուք Գիտեք - հետաքրքիր, անհավանական, իրական


Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել 1945 թվականի սեպտեմբերի 10-ին Ֆրույտա քաղաքում, երբ Օպսենների ընտանիքը ցանկանում էր ճաշին վայելել աքաղաղող ապուր: Երբ Լոյդ Օլսենը դանակի հմուտ մի հարածով թռցրեց աքաղաղի գլուխը, նա սկսեց պտտվել, ինչպես բոլոր հավերը: Սակայն այս անգամ ինչ-որ բան տարբեր էր…

Աքաղաղը կարծես մոռացել էր, որ քիչ առաջ նա զրկվել է գլխից և վերադարձել էր իր բնական կյանքին: Նա քայլում էր բակում մյուս աքաղաղների ու հավերի հետ: Հաջորդ առավոտյան, երբ Օպսենը տեսավ,որ Մայքը քնել է գլուխը թևի տակ դրած ու դեռ ողջ է, որոշեց խնայել հաշմանդամ թռչնի կյանքը: Սակայն ինչպե՞ս պետք էր կերակրել թռչնին:

Կաթոցիչի օգնությամբ Մայքին կերակրեցին ու ջուր տվեցին: 

 Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան-Դիեգոյում մարդիկ հերթ էին կանգնում, որպեսզի 25 ցենտով տեսնեին անգլուխ աքաղաղին: Իսկ այդ ժամանակվա թերթերը հեղեղված էին, որ թռչունը գնահատված է 1000000$ և ապահովագրված է: Մայքը նաև գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում: Հերթական հյուրախաղից հետո, երբ Մայքն ու Օլսենը գնացքով վերադառնում էին տուն, Մայքի մոտ շնչահեղձություն է սկսվում և Օլսենը չի կարողանում փրկել նրան: Անգլուխ Մայքը սատկում է...

http://adonisones.blogspot.com

3

3

1514

  • Davo95
    2012-04-01 16:10:46
    ՌեկԼամ ՇԱնթԻ եթերում :D :D