Copy SMS

Արդյո՞ք ծխելը կանանց համար իմիջ է հանդիսանում

Արդյո՞ք ծխելը կանանց համար իմիջ է հանդիսանում - հետաքրքիր, կարևորԴեռ տարիներ առաջ ծխող կինը քննարկման առարկա էր, անգամ դատապարտելի. այսօր դա սովորական երևույթ է: Կանայք չեն խուսափում նաեւ հասարակական վայրերում ծխելուց: Եվ դա նրանց համար ոչ այնքան պահանջ է, որքան իմիջ:Շատ աղջիկներ մտածում են, որ ծխելով կարող են առավել սեքսուալ երևալ և հեշտ ինքանահաստատվել:Սակայն դա այդպես չէ:Առանց ծխախոտի էլ կարող ես էլ ավելի գերող լինել. դա կախված է քո վարքագծից:Ոմանք էլ կարծում են, որ այդ քայլով կարող են իրենց դիրքերը ամրապնդել մասնավորապես տղամարդու հանդեպ:Ախր չեն հասկանում, որ Երևանում ծուխն ամենից շատ է, հետևաբար այն չի կարող «պրիստիժնի» լինել: «Պրիստիժնին» հարգանքն է և կարեկցանքը դիմացինի նկատմամբ, կամ պետք էլինի: Մի կանադացի վրդովված պատմում էր, թե ինչպես նոր լույս աշխարհ եկած որդու ծնունդը տոնելիս հարբած հայ հայրը պահանջել է երեխային բերել մինչև առաստաղը ծխի մեջ թաղված սենյակը, որպեսզի սեփական երեխային թունավորելով` հպարտանա նրանով:Արդյո՞ք ծխելը կանանց համար իմիջ է հանդիսանում - հետաքրքիր, կարևոր

Ըստ պաշտոնական տվյալների մարզերի և Երևանի ծխող կանանց թիվը տարբեր է: Մարզերոմ և հատկապես գյուղական համայնքներում  շատ ավելի քիչ է, իսկ Երևանում 6-8 տոկոսի է հասնում, իսկ ընդհանուր առմամբ կազմում է 2-3 տոկոս: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ կանանց ծխելու մեջ աճ չկա, ապա նրանք  հիմա ավելի բացահայտ են ծխում,  նույնիսկ ցուցադրական, դրա համար էլ թվում  է, թե ծխող կանայք շատացել են:

2

8

1627

  • ♥...♥..♥...♥...♥
    2012-04-02 19:15:49
    ահավորա ու տգեղ ..........ու ետ հաստատ իմիջի համարա ,բայց սիրուն չի համենայն դեպս հայ կանանց համար չի
    • Hayk
      2012-04-02 19:17:03
      100000%
      • ♥...♥..♥...♥...♥
        2012-04-02 19:18:41
        հա ......ես էլ եմ շշշշշաաաաաաաաաատ նկատել ու շատ տգեղա իրանց պահվածը......դրանով իրանք ուզում են ասել որ կարող են հավասար մրցել տղամարդկան հետ ....մի խոսքով չեմ ընդունում
      • ♥...♥..♥...♥...♥
        2012-04-02 19:23:48
        *պահվածքը......... (ծաղիկ)
  • POQRIK HRASHQ
    2012-04-02 19:18:17
    հա համամիտ եմ, որ իմիջի համար է դա,,ու ճիշտ որ այդքան չկան ծխող կանայք,,ինչքան որ ցույց են տալիս :^) :^) ու հաստատ գեղեցիկ չի նայվոում, ոնց որ մի տեսակ դա մի բանն է, որ միայն տղամարդկանց համար լինի էլի ,, :^) :^) :^)
  • MrVahan
    2012-04-02 19:19:51
    Շատ տհաճ ու զզվելի ա
  • POQRIK HRASHQ
    2012-04-02 19:22:27
    :^) :^) :^) :^)
  • Viki BaRsA ➷❤➹
    2012-04-02 20:21:53
    վոնց չեմ սիրում