Copy SMS

Համաշխարհային աստղերն ու իրենց էկզոտիկ կենդանիները

Համաշխարհային աստղերն ու իրենց էկզոտիկ կենդանիները - աստղեր , կենդանիներ


Ռիզ Ուիզերսփունի էշերը: 2010-ին դերասանուհի և կենդանիների մեծ սիրահար Ռիզը օրինակ վերցնելով իր ընկերներից, զույգ էշ գնեց և անվանեց նրանց Հոնկի և Տոնկի: «Նրանք այնքան խելացի են»,- խոստովանել է դերասանուհին: Ամեն դեպքում ի տարբերություն Ռիզի` նրա հարևանները նույն հրճվանքի մեջ չեն և անընդհատ բողոքում են աղմուկից: Դա լրիվ հասկանալի է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ռիզի հավաքածուի մեջ են նաև երկու խոզ, երեք այժ, քսան հավ, երեք շուն և մի պոնի:

Ջորջ Քլունիի խոզուկը: Հոլիվուդյան սրտակերի ամենաերկարատև հարաբերությունները տևել են 18 տարի. այդ ողջ ընթացքում նա պահում էր 135 կիլոգրամանոց խոզ Մաքս անունով: «Նա ամենածեր խոզն էր, որին երբևէ տեսել են անասնաբույժները»,- խոզուկի մահից հետո հայտարարել է Քլունին: Նա այնքան էր կապված կենդանու հետ, որ թույլ էր տալիս նրան քնել իր անկողնում: Բացի այդ` Մաքսը միշտ ուղեկցում էր տիրոջը նկարահանումների և հարցազրույցների ժամանակ:

Նիկոլաս Քեյջի ութոտնուկը: Եթե փողի խնդիր չկա, մարդու մոտ կարող են շատ տարօրինակ հոբբիներ իհայտ գալ: Դրա վառ օրինակն է Նիկոլաս Քեյջը, ում սնանկացման է հասցրել ավտոմեքենաների և անշարժ գույքի նկատմամբ իր սերը: Քեյջն իր փողերը ծախսում էր ոչ միայն շքեղ նավեր, ինքնաթիռներ և դղյակներ գնելու վրա. նա երբեմն գնում էր նաև էկզոտիկ կենդանիներ, օրինակ մի անգամ դերասանը 276 հազար դոլարով գնեց երկու արքայական օձ և ութոտնուկ:

Կրիստեն Ստյուարտի գայլաշունը: Երիտասարդ դերասանուհին օրինակ է վերցրել «մթնշաղային» իր հերոսուհի Բելլայից, ով շփվում էր արնախումների և գայլերի հետ. նա և իր մայրը շան և գայլի մի քանի խառնուրդ են պահում: Ի դեպ` այս կենդանիները բավականին վտանգավոր են, սակայն Կրիստենը չի վախենում, ավելին` նա ասում է, որ դրանք շատ քնքուշ և հնազանդ կենդանիներ են:

Լեոնարդո դի Կապրիոյի կրիան: Սողունների ցուցահանդես այցելելուց հետո Լեոնարդոն այնքան տպավորված էր, որ անմիջապես 400 դոլարով գնեց 17 կիլոգրամանոց կրիա: Ի դեպ` կրիան շատ երիտասարդ է` ընդամենը 10 տարեկան (կրիաները մոտ 80 տարի են ապրում):

Փերիս Հիլթոնի կինկաժուն: Հյուրանոցային կայսրության ժառանգուհին հասարակությանն ապշեցնելու մեծ սիրահար է: Չիխուախուա շնիկից բացի Փերիսը պահում էր նաև Հարավային Ամերիկայի հազվագյուտ կենդանի կինկաժու: Կենդանին շատ վտանգավոր է և դրան չի կարելի տանը պահել, ուստի Փերիսը հրաժարվեց արջուկից այն բանից հետո, երբ վերջինս կծեց նրա ձեռքը:

Մայք Թայսոնի աղավնիները: Համաշխարհային հռչակ վայելող բռնցքամարտիկը աղավնիների մեծ սիրահար է: 11 տարեկանում ապագա չեմպիոնը կռվի բռնվեց մի տղայի հետ, ով ոլորել էր նրա աղավնիներից մեկի գլուխը: Իսկ այսօր Մայք Թայսոնը ոչ միայն բազմաթիվ չեմպիոնական հաղթանակներ ունի, այլև սեփական ռեալիթի-շոու է վարում աղավնիների մասին:
6

17

2165

  • Emma
    2012-04-02 17:20:37
    (լավ) (լավ) (լավ) (օգո) (օգո)
    • Emma
      2012-04-02 17:21:03
      Էշն ու խոզը :D :D :D
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-04-02 17:21:29
        (լավ) (լավ)
      • Emma
        2012-04-02 17:24:21
        :D ]:) (ուրախ)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-04-02 17:28:17
        բա օձն ու ութոտնուկը
      • Emma
        2012-04-02 17:29:26
        էդ հեչ իրանց համար ակվարիումի մեջ մնում են Էշը տեսնես ուր՞ են պահում :D
      • Emma
        2012-04-02 17:32:17
        պատկերացնում ես էշի կամ խոզի հետ դուրս գան զբոսանքի ]:) ]:) ]:)
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-04-02 17:33:25
        խաաաաաաաաաայ,սաղ իրանց կնայեն :D :D
      • Emma
        2012-04-02 21:01:39
        :D :D :D :D :D :D
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-02 17:30:59
    (լավ) (լավ) :D
  • POQRIK HRASHQ
    2012-04-02 17:34:57
    Ռիզ Ուիզերսփունի էշերը: (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) Մայք Թայսոնի աղավնիները շատ լավն էին ,,,ինձ դա շատ դուր եկավ,,հետո ես աղավնիներ շատ եմ սիրում, իրանք նենց լավն են,,, չէ որ չմոռանանք,որ խաղաղության խորհրդանիշն են դրաաանք :) :) :) լավն էր ապրես ԷՄիլ ջաաան :) :) :) :)
  • POQRIK HRASHQ
    2012-04-02 18:17:59
    :) :) :) :) հա իրոք գեղեցիկ մի զգացողություն է, որ օդում տեսնում ես, թե ինչպես է սավառնում աղավնին,,մի անգամ փորձել եմ ինքս թռցնեմ վերև,,բայց վախեցա,, մյուս անգամ հենց այդպիսի առիթ լինի,ձեռքիցս բաց չեմ թողնելու :) :) :) :)
  • Lusi ◕‿◕
    2012-04-02 23:42:43
    (լավ) (լավ) (լավ)