Copy SMS

Շուտով Սուրբ Զատիկն է, ձվակռիվ խաղալու եք՞

Շուտով Սուրբ Զատիկն է, ձվակռիվ խաղալու եք՞ - տոն, հետաքրքիր, գեղեցիկ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ ՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <>:


Շուտով Սուրբ Զատիկն է, ձվակռիվ խաղալու եք՞ - տոն, հետաքրքիր, գեղեցիկ

Շուտով Սուրբ Զատիկն է, ձվակռիվ խաղալու եք՞ - տոն, հետաքրքիր, գեղեցիկ

Շուտով Սուրբ Զատիկն է, ձվակռիվ խաղալու եք՞ - տոն, հետաքրքիր, գեղեցիկ

9

20

2156

  • Sargsyan...(Նախագահ)
    2012-04-02 23:48:58
    էն էլ ոնցցց :) :) սաին հաղթելու եմ ինչպես միշտ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ձեզ էլ կկրվցնեմ :P :P
    • ღღღ LILUSHIK ღღღ
      2012-04-02 23:51:24
      ԷԼ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ ԽՈՏ ԱՃԵՑՐԵԼ ԵՍ՞՞՞՞՞ :^)
      • Sargsyan...(Նախագահ)
        2012-04-02 23:52:20
        այօ այօօօօօ :) :) չնայած մեր բակի ֆուտբոլը լավ տեղա որ ձվերը տնկեմ :D :D :D էէէէէ ինչ տնկել տեղադրել դնել :D
    • Daveid
      2012-04-02 23:51:54
      (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) :) տեսնենք տեսնենք...բայց լավ կլինի վոր էդ խաղը օնլայն լինի (ժպիտ) (ժպիտ) (լավ)
    • Ani 95
      2012-04-02 23:53:54
      բա ոնց ես չեմ էլ կասկածում (ծաղիկ) ;) ;) ;) դե դու լուրջ տիպ էս
  • հայ եկեղեցու ամենասիրուն.. ամենալավ ու իմաստով տոներից մեկը........ ես էլ շաաաատ շաաաատ եմ սիրում..... անհամբեր սպասում եմ............. իսկ պոստը շատ լավն էր. ապրես Դավ ջան (ծաղիկ)
    • Daveid
      2012-04-03 00:03:12
      Մերսի Տաթև ջան ;) (լավ) (բռավո)
  • Copy Sheriff (Ma$#)
    2012-04-02 23:59:02
    ոնց եմ զզվում քո նման հավայիներից...... :D :D :D .... ապրես, լավն էր ձու-ձուների շքերթա սկսվելու (լավ) (լավ)
    • Daveid
      2012-04-03 00:02:31
      գիտեմ որ զզվում ես Մաշ ջան ;) ;) (գինի) :) :D
  • Lusi ◕‿◕
    2012-04-03 00:02:15
    (լավ) (լավ)
  • Daveid
    2012-04-03 00:05:14
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Miley FORever
    2012-04-03 00:26:58
    ԻՆՐ ԽՈՍՔ ԻՆՉ ԽՈՍՔ :D
  • Knarik
    2012-04-03 13:52:50
    Ես մի տարի փայտից ձվերով սաղին կրել եմ ]:) ]:) ]:) (լավ)
  • daniel
    2012-04-05 19:40:18
    (լավ) (լավ) (լավ)