Copy SMS

Մայր...♥

Մայր...♥ - մայր, սեր


Մայր- հասարակ գոյական, բայց ինչ մեծ իմաստ, նրբություն ու բարություն, սեր ու քնքշանք, վեհություն ու մաքրություն, ազնվություն ու հոգատարություն, անկեղծություն ու հեզություն, անկախություն ու նվիրվածություն, գեղեցկություն ու առեղխված կա այդ բառի և առհասարակ այդ կերպարի մեջ:Ասում եմ մայր ու միանգամից մտաբերում ուշադրություն կոչվածը, որ իր մեծագույն չափով միայն մորն է հատւկ:Ամեն մանրուքի մեջ կարող ես խորանալ մոր հետ, զրուցել, պատմել լավ ու վատ օրերի, կյանքի դաժան կամ հեքիաթային անակնկալների մասին ու գիտակցում ես, որ քեզ հետ համընթաց, քեզ հետ զուգահեռ տանջվում է մայրդ, ուրախանում, զարմանում, վերլուծում կամ լաց է լինում միայն ու միայն մայրդ:Ու ժամանակի  ընթացքում գիտակցում ես բոլոր սխալներիդ մասին ու զղջում մորդ ասած ու չասած, ցույց տված կամ խնամքով թաքցրած սիրո ու հարգանքի նշան բառերի համար:Ափսոսում, որ շատ ժամանակ կարող էիր կողքին լինել, բայց չեղար, կարող էիր արրցունքները սրբել, բայց ինքդ արցունքների պատճառ դարձար ու շատ բաներ կարող էիր անել, որ չարեցիր, շատ նվերներ կարող էիր նվիրել, բայց չնվիրեցիր, ու շատ դեպքերում նա կարող էր քեզ նեցուկ լինել, բայց չեղավ, որովհետև տեղյակ չէր, չգիտեր շատ բան քո մասին:Իմ մայրն ամեն բան գիտի, ամեն քայլիս տեղյակ է  թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտա ծանր հարվածներ ստանալ <> ու <> կոչվող թշնամիներից:Ճիշտ է, միշտ էլ լավի կողքին վատը կա, գեղեցիկի կողքին տգեղը ու միայն մայրն է, որի լավն ու վատը մենք չենք ընտրում:Շնորհակալ եմ Աստծուն ինձ նման հրաշք պարգևելու համար…Շնորհակալ եմ, որ ունեմ այն, ինչի մասին շատերն են երազում, ում համար շատերն են լաց լինում:Ու ունեմ մեծ հարգանք դեպի իմ սուրբը, փորձում եմ ինձ ճիշտ դրսևորել, փորձում եմ ապրել այնպես, որ մորս աչքերում երբեք ամոթ չտեսնեմ ու չտեսնեմ արցունք:


 Ինչքան էլ մոր ու զավակի հարաբերությունները լավ կամ վատ  են, մոր մասին խոսել միշտ է անհրաժեշտ ու հաճելի:Ես ուղղակի ցավում եմ, որ նկատել եմ այս:Շատերն ազատ են ստեղծագործելու ու գրելու մեջ, բայց այսքան ժամանակ շատերի թեման միայն սերն է, ցավն ու լացը:


 Մայր…բառ, որ լսելիս ակամայից սիրտդ արագ է բաբախում, աչքերդ լցվում են:


Կա մի բառ, որ առաջինն եմ ասել, կան աչքեր, որ առաջինն են ինձ ժպտացել, կա կարոտ, որ նրա հանդեպ եմ միայն զգում ու կա մի սիրտ, որի ամբողջ սերը մորս եմ նվիրում:

8

12

16479

  • Sargsyan...(Նախագահ)
    2012-04-03 19:52:29
    Կա մի բառ, որ առաջինն եմ ասել, կան աչքեր, որ առաջինն են ինձ ժպտացել, կա կարոտ, որ նրա հանդեպ եմ միայն զգում ու կա մի սիրտ, որի ամբողջ սերը մորս եմ նվիրում: O:) O:) (գինի) (գինի)
  • ℒ,,,,,♥
    2012-04-03 19:53:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • 2012-04-03 20:02:50
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Knarik
    2012-04-03 20:35:04
    Մամ ջան ես քեզ շաաաաաաաաաաաատ եմ սիրում (ծաղիկ) (ծաղիկ)
  • ℒ,,,,,♥
    2012-04-03 20:54:55
    մերսիիիիիի (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lusinka
    2012-04-03 23:21:26
    (լավ) (լավ) (լավ)
  • ℒ,,,,,♥
    2012-04-04 00:46:13
    ;) ;)
  • LiAn
    2012-04-05 19:11:03
    (բռավո) (բռավո) թող Աստված աշխարհի բոլոր մայրերին երկաաաար երկար տարիների կյանք տա,,,,շաաաաաատ լավնա պոստը (լավ)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-05 19:11:47
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • ANNA
    2017-02-25 11:45:20
    (բռավո) (բռավո)
  • ANNA
    2017-02-25 12:06:20
    MAM JAN ES QEZ SHAT EM SIRUM (գինի) :*
  • ANNA
    2017-02-25 12:06:22
    MAM JAN ES QEZ SHAT EM SIRUM (գինի) :*