Copy SMS

Lexus LF-LC սպորտային ցուցանմուշը կարող է հանվել արտադրության

Lexus LF-LC սպորտային ցուցանմուշը կարող է հանվել արտադրության - սպորտային, արտադրության, մասսայականՇքեղ սպորտային կուպե Lexus LF-LC-ն, որի ցուցանմուշը (կոնցեպտը) ներկայացվել է այս տարի Դետրոիտի և Ժնևի ավտոցուցադրությունների ժամանակ, բոլոր շանսերն ունի արտադրության հանվելու: Lexus ապրանքանիշի տերToyota  ընկերությունը հայտնել է, որ ցուցադրությունից հետո հանրությանն այնքան է դուր եկել մոդելը, որ հիբրիդ ցուցանմուշը մասսայական արտադրության հանելու գաղափարը սկսել է իրական թվալ:Ապրանքային ռազմավարության ղեկավար Կարլ Շլիխտը հայտարարել է, որ ի շնորհիվ ցուցանմուշի հասցեին հնչած բազմաթիվ հիացական արձագանքների` դրա մասսայական թողարկման շանսը 50/50 է` նախապես գնահատած 0-ի փոխարեն: Այժմ ընկերության արտադրության գծով բոլոր կառավարիչների խնդիրն է`մտածել, թե ինչպես այս մոդելի արտադրությունը ներմուծել ընկերության կազմած արտադրական պլանի մեջ:

3

2

1222

  • Hayk
    2012-04-03 21:58:38
    (խփո) (խփո) (խփո) (խփո) :O :O (լավ)
  • Arthur Manukyan
    2012-04-03 21:59:04
    (լավ)